23:36 09.01.2019
Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը ձերբակալել են 9 օտարերկրացու, որոնց մեղադրում են երկրի արևելքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ձերբակալվածներից ոչ ոք Սիրիայի քաղաքացի չի եղել․ նրանք եղել են Ռուսաստանի, ԱՄՆ, Ուկրաինայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ։
Նրանք, ըստ քրդական կողմի, ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ՝ հունվարի 6-ին ու 7-ին։ Ներկայում հենց քրդական ուժերն են վերահսկում Սիրիայի տարածքի արևելյան ու հյուսիսարևլյան հսկայական հատվածներ, որոնք ուզում է նրանց ձեռքից խլել Թուրքիան՝ նոր ռազմական գործողություն իրականացնելով այնտեղ։
Քրդական ուժերը մինչ այս հայտնել էին, որ մինչև հիմա պատանդառել են օտար երկրների մոտ 1000 քաղաքացու, որոնք անդամակցել են Սիրիայում գործող այս կամ այն ահաբեկչական խմբավորմանը։ Հիշեցնենք, որ այստեղ գործող ամենամեծ խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն էր, որ մի քանի տարի իր վերահսկողության տակ էր պահում Սիրիայի ու Իրաքի հսկայական տարածքներ։
18:50 08.04.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...
18:30 08.04.2025
Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...
18:27 08.04.2025
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...
18:24 08.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...
18:09 08.04.2025
Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...