16:50 09.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր: Ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն:
«Բուհերի խորհուրդների ձևավորման հապաղումը կապված էր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ. մեր ցանկությունն էր անել առավելագույնը, որպեսզի քաղաքական գործիչները և պաշտոնյաները քիչ տեղ ունենան խորհուրդների կազմում, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Ներկայիս իրավական կարգավորումները, իհարկե, որոշակի սահմանափակում են այս գործընթացը, սակայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը շուտով կդրվի շրջանառության մեջ և կանցնի քննարկումների փուլ, վերջնականապես կլուծի խորհուրդների քաղաքականացման խնդիրը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Նիստի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս առկա են բուհերում՝ բյուջեի հաստատում, ֆինանսական կայունություն, հավատարմագրման գործընթաց, շենքային, տեխնիկական վերազինման և ենթակառուցվածքների արդիականացման հարցեր, մասնաճյուղերի գործունեություն, ինչպես նաև միջազգայնացման խնդիրներ: Նիստին ներկա է գտնվել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը ներկայացրել է ատենախոսությունների պատրաստման և պաշտպանության գործընթացի հետ առնչվող որոշակի հարցեր: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բուհերին կոչ է արել ակտիվ համագործակցել ԲՈԿ-ի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական գործընթացի և քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերին:
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...