Շիրակի մարզում տոնական օրերին ահազանգերի թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Շիրակի մարզում տոնական օրերին ահազանգերի թիվն ավելացել է

19:44 09.01.2019

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանության, փրկարար ծառայության,շտապբուժօգնության ու ոստիկանության մասնագետները աշխատել են առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա հերթապահության ընթացքում առաջնային սպասարկման ծառայություններում ստացվել են մեծ թվով ահազանգեր: Վերջին մի քանի օրերին ավելացել են վերին շնչուղիների քրոնիկ բարդացումներով բուժհաստատություններ դիմողների թիվը:

«Գյումրի» բժշկական կենտրոն սիրտ-թոքային անբավարարության, վիրուսային ախտանշաններով ու հիպերտոնիկ կրիզներով  հիվանդների հոսքը սկսվել էր անցած տարեվերջից։ Բուժում ստացողների մեծ մասը տոնական օրերն անցկացրել է հիվանդանոցում, ոմանք առաջին անգամ էին առանց  հարազատների ու հիվանդասենյակներում դիմավորել Նոր տարին։

«Այս պահին թերապևտիկ բաժանմունքը «Գյումրի» ԲԿ-ի ամենածանրաբեռնված բաժանմունքն է։ Բավական շատ են նյարդաբանական խնդիրներով ու թոքային խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ հիվանդների հոսքը»,- պարզաբանել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Բժշկական  կենտրոնը 7 օրում 400 հիվանդ է ընդունել, նրանցից 100-ը ստացիոնար բուժում է ստանում։ Սրտաբանական, վիրաբուժական խնդիրներով հիվանդներից բացի, շատ են եղել տրավմաները, ընդունել են նաև հրավառ նյութերից վնասվածքներ   ստացած 4-5 քաղաքացիների։

Գյումրիի շտապ բուժօգնության կայանը դեկտեմբերի 31-ից աշխատել է ծանրաբեռնված ռեժիմով, 4 խմբի փոխարեն հերթապահել է հինգը։

«Կանչերի թիվն ավելացել է, նախկինում օրական ստանում էինք 80 կանչ, բայց տոնական օրերին մինչև 120 զանգ է գրանցվել  կենտրոնում»,- ծանրաբեռնված աշխատանքը այսպես է նկարագրել  Գյումրիի բուժօգնության կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը։

Նոր տարվա 7 օրում գրանցված վթարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրության, նվազել է: Բայց անցած տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, միայն գրանցվել էր 30-ից ավելի պատահար։ Ճանապարհային ոստիկանության շուրջօրյա հերթապահության և ուժեղացված ծառայության արդյունքում տուգանային հրապարակ են տեղափոխվել տասնյակ մեքենաներ։

«Շիրակի մարզում գրանցվել է 22 նյութական վնասով ՃՏՊ, տուգանային հրապարակ են տեղափոխվել ոչ սթափ վիճակում գտնվող 21 վարորդներ, նրանք բոլորն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- Ճանապարհային ոստիկանության վիճակագրությունն է ներկայացրել տեսուչ Արմեն Պողոսյանը։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացված ահազանգերի մեծ մասը եղել է տեղեկատվական բնույթի ու հիմնականում մարդիկ հետաքրքրվել են ճանապարհների վիճակով: Եղել են նաև փակ դռներ բացելու կանչեր ևս, իսկ գրանցված մահվան դեպքերը եղել են ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով:

«Արձագանքել ենք 13 դեպքերի, ունեցել ենք հրդեհի 4 դեպք, շմոլ գազով թունավորման մեկ դեպք 5 տուժածով, նախորդ տարվա 2 դեպք՝ 8 տուժածի համեմատ»,- պարզաբանել է Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը։

Տոնական օրերին ուժեղացված ծառայություն իրականացրած կառույցներն արդեն ամփոփում են մեկ շաբաթում գրանցված կանչերի տվյալները, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: Գյումրիում այդ օրերին գրանցվել է նաև բնակարանային գողության մի քանի դեպք, կողոպտիչները հիմնականում թիրախավորել են այն բնակարանները, որոնք Նոր տարվա մի քանի օրերին փակ են եղել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP