Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում. մանրամասներ

13:12 09.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է թիմին վերաբերող հարցեր: Աբրահամյանի խոսքերով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո նման ձևաչափով հանդիպում չէր եղել:

«Այդ հանդիպումը նրա համար էր, որպեսզի հասկանայինք՝ ինչ հարցեր կան, ինչ խնդիրներ կան, որքանով է ճիշտ ընթանում մեր աշխատանքը, որքանով ենք կարողանում հաղորդակցման ճիշտ խողովակներով արդյունավետ աշխատել, արդյո՞ք ինչ-որ խնդիրներ կան, որոնք ինքը (խմբ. – վարչապետի պաշտոնակատար) իր ձևով կարող է լուծել»,- հայտնեց Աբրահամյանը:

Գայանե Աբրահամյանի խոսքերով՝ հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել ավագանու անդամների իրականացրած աշխատանքի հանրայնացմանը: Ներկաները եզրակացության են եկել՝  իրենց իրականացրած աշխատանքը հանրությանը տեսանելի չէ. պետք է այդ ուղղությամբ աշխատել:

«Ընդդիմադիրների գործիքակազմը շատ ավելի հեշտ է՝ աղբը տեսան, նկարեցին, բայց հետո, թե աղբը ինչպես եկան, տարան և քանի ավագանի զանգեց թաղապետին, թաղապետի հետ ինչպես գնացին, «Սանիթեքին» ստիպեցին, բերեցին կամ մեքենա վարձեցին (ինչպես տարբեր տեղերից այս ընթացքում եղավ՝ հավելյալ մեքենաներ գտնվեցին, վարձվեցին). այդ ամբողջ պրոցեսը չի ներկայացվում և տպավորություն է ստեղծվում, որ կարծես ոչինչ չի արվում»

Բացի դրանից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին առնչվող հարցեր, մասնավորապես` ավագանու անդամների  լիազորությունների վերաբերյալ, որոնք, ըստ Աբրահամյանի, շատ խորհրդանշական բնույթ են կրում:

Նրա խոսքերով՝ ավագանու անդամները շատ հարցեր լուծելու իրական լծակներ չունեն: Խմբակցությունում համակարծիք են, որ օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ և առաջիկայում պատրաստվում են առաջարկություն ներկայացնել խորհրդարանին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP