Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը

00:45 09.01.2019

Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նրա խոսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել փողոցը հայտնի հայկական Տատյան գերդաստանի պատվին անվանակոչելու հանգամանքը։ Այդ փողոցում են գտնվում Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին և Տատյան վարժարանը։

Փողոցը «Տատյան» անվանելուց հետո, չնայած ազգայնականների բարձրացրած դժգոհություններին, քաղաքային իշխանությունները տեղի չտվեցին և հաստատեցին հայկական Տատյան անվանումը։

Բայց այժմ անհասկանալի պայմաններում «Տատյան» գրությամբ ցուցանակն անհետացել է և փողոցն անվանափոխվել է որպես Մաբեթի փողոց։

Հիշեցնենք, որ Տատյանները 18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում պետական, հայ ազգային հասարակական գործիչներ, նշանավոր մտավորականներ են եղել։ Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։

Տատյանների նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել Տատյանը (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Օսմանյան պետության զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP