Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+12.09 oC

Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը:

Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում:

«Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: Քննչական-օպերատիվ միջոցառումների իրականացման արդյունքում պարզվել է, որ 14 մարդ է մասնակից եղել զանգվածային ծեծկռտուքին: Նրանցից 9-ը ռեստորանի անձնակազմի անդամներ են: Եթե դուք տեսել եք լուսանկարը, ռեստորանն ունի մեծ տարածք, մեծ սրահներ. այդ օրը այդտեղ եղել է մոտ 400 մարդ: Աշխատանքային ռեժիմին համապատասխան՝ գիշերը ժամը 03։00-ից սկսվել է փակվել հաստատությունը: Առավոտյան ժամը 04։00-ին հաճախորդներին ասել են, որ ռեստորանը փակվում է և առաջարկել են լքել  ռեստորանի տարածքը: Դրանից հետո հրմշտոց է առաջացել, և հենց դա էլ եղել է ընդհարման հիմնական պատճառը: Այսպես ասենք, հաճախորդներին դուրս են հանել ռեստորանից: Իսկ նրանք էլ այդ մասին հայտնել են իրենց ընկերներին, և դրանից հետո ռեստորանի տարածք է եկել ավելի քան 10 մարդ, որոնք ներխուժել են ռեստորան և բղավել»,- հայտնել է պաշտոնյան:

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ռեստորանի անձնակազմը ձեռնարկել է «պատասխան միջոցներ», ինչի հետևանքով էլ զանգվածային ծեծկռտուք է սկսվել:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում ընդգծել են՝ ընդհարումը չի կրել ազգամիջյան շարժառիթ. տեղի ունեցածը կենցաղային բնույթ է կրել:

 «Չի եղել այնպես, որ մի կողմում մի ազգության, իսկ մյուս կողմում՝ այլ ազգության  ներկայացուցիչներ են: Այն մաքուր կենցաղային հիմք ունի, դրա համար էլ ընդհարումը տեղի է ունեցել հենց նրանց՝ ռեստորանում գտնվելու ընթացքում: Այստեղ չի դիտարկվում ազգամիջյան ընդհարումը»,- հայտարարել է պաշտոնյան:

Միջադեպի հետևանքով 4 մարդ դանակի վիրավորում է ստացել. նրանցից 2-ին անհրաժեշտություն չի եղել հոսպիտալացնելու, իսկ մեկը մահացել է ազդրի զարկերակի վիրավորումից:

Դատարանի որոշմամբ՝ այսօր 8 մարդ  գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: 1 մարդ կարողացել է հատել ռուս-ղազախական սահմանը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ երեկոյան ժամը 10։00-ին: Հաղորդվում է, որ այսօր Ռուսաստան են ուղևորվել ղազախ քննիչներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրով. Թրամփի թիմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը

13:00 11.04.2025

Լավրով. Թրամփի թիմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ ամերիկյան վարչակազմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ «Մենք հաստատակամորեն ելնելու ենք մեր ազգային շահերից։ Մեր շփումները Թրամփի թիմի հետ, մասնավորապես Էր Ռիադում հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և […] ...

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

12:48 11.04.2025

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […] ...

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

12:37 11.04.2025

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի […] ...

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

12:27 11.04.2025

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Axios-ն ավելի վաղ հայտնել էր , որ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

12:20 11.04.2025

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի […] ...

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

12:12 11.04.2025

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։ «Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ […] ...

BACK_TO_TOP