23:51 08.01.2019
Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարը համապետական է, բայց մասնակիցները միայն հանրապետության 3 համայնքներից են՝ Աշոցքից, Գյումրիից և Վանաձորից: Դահուկային սպորտը կորցրել է մասսայականությունը: Սա հաստատում են ոչ միայն ֆեդերացիայի պատասխանատուները, այլև մարզիչները: Տարիներ շարունակ մարզադպրոցներ են փակվել, վերջինն էլ անցած տարի՝ Կոտայքի մարզում: Հիմա փորձ է արվում վերականգնել ձմեռային սպորտաձևի ավանդույթները ոչ միայն հանրապետության ձնառատ շրջաններում:
«Հայկական Ֆինլանդիա»՝ այսպես է բնորոշում դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ Գագիկ Սարգսյանը Աշոցքի տեղանքը: Բնակլիմայական պայմաններն այստեղ լավագույնն են, Հայաստանի ամենաձյունաշատ շրջանը հավակնում է դառնալ ձմեռային մարզաձևերի կենտրոն: Միջազգային ճանաչում ստացած նոր դահուկուղիներում արդեն 2-րդ անգամ է կազմակերպվում դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցումները եռօրյա են, առաջին օրը տղաները պետք է հաղթահարեին 10 կմ մրցավազքը, աղջիկները՝ 5 կմ: Եղանակն Աշոցքում անցած տարվա համեմատ ցուրտ է, ձնաբքով ուղեկցվող, ինչն էլ ազդեց մարզիկների արդյունքների վրա:
Միքայել Միքայելյանը Հայաստանի դահուկավազքի հավաքականի լավագույն մարզիկն է, նաև առաջնության այսօրվա հաղթողը: Անցած տարի 4 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում ու հավաքականին վարկանիշային բարձր միավորներ բերել: Միջազգային ճանաչում է ստացել նաև դահուկորդ Թադևոս Պողոսյանը, որը 2-րդն էր: Միքայելն ու Թադևոսը դահուկավազքի աշխարհի առաջնության ուղեգրեր են նվաճել: Այն կկայանա փետրվարին՝ Ավստրիայում: Մարզաձևի բոլոր առաջատարներն էլ Աշոցքից են, որտեղ անգամ մարզադպրոց չկա: Հանրապետական միակ մարզադպրոցը Գյումրիում է, որի մարզիկներն էլ ընթացող առաջնության հիմնական մասնակիցներն են: Բայց բարձր արդյունքներ ապահովել առաջին օրը չկարողացան: Մարզադպրոցի մարզիչ Սլավիկ Սարգսյանը սա համարում է պարապմունքների անհավասար պայմանների հետևանք: Ըստ նրա՝ Աշոցքի դահուկորդները 2 ամիս Ֆինլանդիայում պարապելու հնարավորություն են ունեցել, իսկ գյումրեցի մարզիկները սակավ ձյան պատճառով քիչ են մարզվել:
Ձյան սակավությունը, սակայն, ըստ մասնագետների, մարզումներին այնքան էլ չի խանգարում: Դահուկասպորտի ֆեդերացիան ծրագրել է ձմեռային այս մարզաձևը զարգացնել նաև հանրապետության այն տարածքներում, որտեղ ձյուն չկա: Այդ տարածքներից մեկն էլ Երևանն է, որտեղ մոտ 20 տարի առաջ է փակվել միակ մարզադպրոցը: Դահուկավազքի մասսայականացման ձեռնարկներից մեկն էլ լինելու է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը դահուկային սպորտում: Ծրագիրն առաջինը Աշոցքում է մեկնարկելու: Հեռանկարում է նաև Աշոցքում ձմեռային տուրիզմը զարգացնելու նախաձեռնությունը:
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...