Ադրբեջանցի ակադեմիկոս Մախմուդովի «պատմական գյուտերը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ադրբեջանցի ակադեմիկոս Մախմուդովի «պատմական գյուտերը»

20:23 23.10.2017

REGNUM-ն անդրադարձել է  ադրբեջանական  Bakililar.AZ կայքում  հարապարակված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մախմուդովի հարցազրույցին:  REGNUM–ի հոդվածի հեղինակը ռուս փորձագետ Ստանիսլավ տառասովն է: Վերջինս նշում է, որ այն իրենց ուշադրությունը գրավեց, քանի որ ակադեմիկոսն իր պատասխաններում նշել է 1918-1920 թթ. Անդրկովկասում տեղի ունեցած անհանգիստ իրադարձությունների վերաբերյալ REGNUM-ի որոշ հրապարակումների եւ այն մասին, թե ռուս եւ ադրբեջանցի պատմաբանները տարբեր մեկնաբանություններ ունեն, մեղմ ասած: Ըստ ադրբեջանցու՝ Ռուսաստանի համար այս իրադարձությունները այսօր ավելի շատ ակադեմիական հետաքրքրություն են ներկայացնում, իսկ Ադրբեջանում «գիտական» լաբորատորիաներում ծնված առասպելները լայնորեն օգտագործվում են քաղաքական պայքարում:  

 Մախմուդովը այդ հարցազրույցում նշել է, որ Հայաստանը 1918 թվականին առաջին պետությունը ստեղծել է Հյուսիսային Ադրբեջանի տարածքում.«Մենք մեր սեփական տարածքում ենք հայերին հնարավորություն տվել ինքնորոշման»: Տառասովը օրինակ անդրադառնալով ադրբեջանցի գիտնականի այս ասածին, նշում է, որ Մախմուդովը ճիշտ է նշում, որ 1918 թվականի մայիսի 28-ն այն օրն է, երբ հայոց առաջին պետությունը ստեղծվեց Հարավային Կովկասում: Բայց այդ դեպքում պետք է նաև նշվեր, որ միևնույն ժամանակ Անդրկովկասում ադրբեջանական պետությունը ևս առաջին անգամ հայտնվեց:  Տառասովը գրում է, որ բանակցությունները իրականում տեղի են ունեցել 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Սեյմի փլուզումից հետո:  Նույն օրը Ադրբեջանի մահմեդական ազգային խորհրդի առաջին նիստը որոշում ընդունեց Ադրբեջանի անկախության հռչակման մասին:  Տառասովը ցույց է տալիս, որ երկու նորանկախ պետությունները ինքնուրույնություն են ստացել միմյանցից անկախ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

BACK_TO_TOP