17:17 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված:
«Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: Այսինքն՝ նստածները հորեղբոր տղաներ են: Մինչ այս կարգապահության հետ կապված որևէ խնդիր չի եղել»,- ասել է Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է Նարեկ Գուրուրյանին, ապա նա վերջերս է տեղափոխվել Կարագանդա։
«3 ամիս է, ինչ այստեղ է եկել: Ինքը Սարուխանից է, այստեղի բնակիչ չէ: Ինքը ՀՀ քաղաքացի է, Մալխասյանը Ղազախստանի քաղաքացի է»,- հավելել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը:
SHANTNEWS.am-ի հարցին՝ Գուրուրյանը մենա՞կ է ապրում Կարագանդայում, թե՞ ընտանիքի անդամների հետ, Նավասարդյանն ասել է, որ ընտանիքն ապրում է Սարուխանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:50 07.04.2025
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիրԵրևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։ ...