Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության

15:41 08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:

Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում քաղաքապետը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի: Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Բացի դրանից՝ հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերն աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի խնդրի կանոնակարգմանը՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու նպատակով: Միաժամանակ առևտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ:

«Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն՝ մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության: Մարդիկ ուզում են՝ առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, և բացի այդ, նաև թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաև մարդկանց ուղղորդելով առևտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Քաղաքապետն առաջարկել է առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

«Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք, որևէ խնդիր չի կարող լինել: Որովհետև այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Քաղաքապետ Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչները՝ առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

17:38 08.04.2025

Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետ

17:27 08.04.2025

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Ռոնալդինյոն նշել է այն խաղացողին, որի խաղը դիտելիս առավելագույն հաճույք է ստանում

17:19 08.04.2025

Ռոնալդինյոն նշել է այն խաղացողին, որի խաղը դիտելիս առավելագույն հաճույք է ստանում

«Բարսելոնայի» և «Միլանի» բրազիլացի նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն գնահատել է «ռոսոներիների» հեռանկարները հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով ակումբի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի վերաբեյալ։ ««Միլանը» հիանալի խաղացողներ և լավ թիմ ունի։ Կարծում եմ, որ հաջորդ տարի նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել: Խորհո՞ւրդ Լեաուի համար։ Նա խորհուրդների կարիք չունի, նա […] ...

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին. ԿԳՄՍՆ

17:11 08.04.2025

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ այստեղ: ...

Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս

17:02 08.04.2025

Ձերբակալվածի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս

Ապրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն: Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

16:53 08.04.2025

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու […] ...

BACK_TO_TOP