Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+12.09 oC

Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն:

«Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները պետք է ուղղեն Հայաստան, հակառակ դեպքում, բացառված չէ՝ էլի հանկարծ մի ընդհարում եղավ, մի այսպես զոհ, նման բան, և արդեն դժգոհության ալիքը շատ ավելին կլինի»,- ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ հնարավոր չէ բոլորին կոչ անել գալ Հայաստան, քանի որ այդչափ ռեսուրսներ չկան երկրում:

«Միայն կոչերով չէ՝ եկե՛ք, այստեղ ապրեք: Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք այս հեղափոխության օրերին եկան Մոսկվայից և այլն, և հիմա շատերը գնում են հետ, քանի որ աշխատանք չունեն»,- ասել է Բաբայանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

12:48 11.04.2025

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […] ...

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

12:37 11.04.2025

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի […] ...

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

12:27 11.04.2025

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Axios-ն ավելի վաղ հայտնել էր , որ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

12:20 11.04.2025

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի […] ...

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

12:12 11.04.2025

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։ «Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ […] ...

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

12:05 11.04.2025

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, […] ...

BACK_TO_TOP