Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

20:30 07.01.2019

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան:

Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն աշխատանքի կգնան անմիջապես հին տոմարով Նոր տարին նշելուց ու վերջին կենացները խմելուց  հետո: Ուղիղ ժամը 10։00-ին ոմանք առաջին անգամ կնստեն պատգամավորի հարմարավետ աթոռին, ոմանց համար էլ այդ հարմարավետությունը նորություն չի լինի:

7-րդ գումարման Ազգային ժողովում կանանց թիվը 14-ով ավելի կլինի՝ նախկին 18-ի փոխարեն՝ 32:  Ընտրական նոր օրենսգրքի պահանջն է՝ կանայք պետք է կազմեն պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսը: Կանանցից մի քանիսն առաջին անգամ չէ, որ մանդատ են ստանում, օրինակ՝ «Ելք» դաշինքից  ընտրված Լենա Նազարյանը։

ԲՀԿ-ից՝ Նորա Առուստամյանը

Նաիրա Զոհրաբյանը

 Իվետա Տոնոյանը

,

Շաքե Իսայանը

Կարինե Պողոսյանը

«Լուսավոր Հայաստան»-ից` Մանե Թանդիլյանը

Նոր  Ազգային ժողովում հիմնականում հումանիտար կրթությամբ պատգամավորներ են։ Նրանց թվում շատ են լրագրողները, բանասերները, պատմաբանները, կան նաև մարզիկներ, թարգմանիչ, արձակագիր, անգամ դերասան, հոգեբույժ և մեկ գինեգործ:
Քիչ չեն նաև տնտեսագետներն ու իրավաբանները:

Փորձենք ավելի լավ ճանաչել ոմանց: Եվ այսպես, մասնագիտությամբ լրագրող է Լենա  Նազարյանը. որոշ կանխատեսումների համաձայն՝ նա կարող է դառնալ նորընտիր խորհրդարանի փոխնախագահը:

Լրագրող է նաև «Իմ քայլը» դաշինքից ընտրված Վահագն Հովակիմյանը: Ավարտել է համալսարանի ռադիոֆիզիկայի և սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության, փիլիսոփայության ֆակուլտետները: Աշխատել է «Օրագիր» և «Հայկական ժամանակ»  օրաթերթերում: Եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը:    

Լրագրող է նաև Գայանե Աբրահամյանը։ 

Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» օրաթերթի  խմբագիր)

Սիսակ Գաբրիելյանը («Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին թղթակից)

Հայկ Գևորգյանը («Հայկական ժամանակ թերթի մեկնաբան)

 

Լուսինե Բադալյանը հաղորդավար է 

Եվս մեկ հաղորդավար է պատմաբանի մասնագիտությամբ Հայկ  Կոնջորյանը 

Բաբկեն Թունյանը՝ տնտեսական մեկնաբան

Վահագն Թևոսյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների՝  հիմա արդեն նախկին տնօրենն է   

Նախորդ գումարման Ազգային ժողովից դեռ երեք լրագրող էլ կար՝ Նաիրա  Զոհրաբյան, Իվետա  Տոնոյան և Շաքե Իսայան. բոլորն էլ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Եվս մեկ լրագրող էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով է պատգամավոր ընտրվել՝ Արման Բաբաջանյանը: 

Նոր Ազգային ժողովում ունենք նաև մարզիկ` Արսեն Ջուլֆալակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի հաղթող, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր և Աշխարհի չեմպիոն:

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանը, որն ավելի հայտնի է Թուխիկյան ազգանունով:

 

Պատգամավորական մանդատ կստանա նաև Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը: 

Փաստաբանական գործունեությամբ դժվար թե շարունակի  զբաղվել Նիկոլայ Բաղդասարյանը, որը հիշեցնենք՝  դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանն էր:

Հրաչյա Հակոբյանն էլ, օրինակ՝  դերասան է. աշխատել է Երևանի կամերային թատրոնում ու նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն է եղել:

Դերասանի մասնագիտություն ունի նաև Ալեն Սիմոնյանը. խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում, դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն, բազմաթիվ երաժշտական նախագծերի պրոդյսւսեր է եղել, շոու բիզնեսում և հեռուստատեսությունում աշխատելու հարուստ փորձ ունի: Նաև իրավաբան է: Բացի այդ՝ Araratnews.am  և «Արարատ» ամսագրի հիմնադիրն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ցուցակով պատգամավոր է  ընտրվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Նա Կոտայքի մարզում ամենաշատ քվեներն է ստացել՝ 7472  ձայն: Էդուարդ Բաբայանը նույնպես մարզիկ է:

7-րդ գումարման Ազգային ժողովում կա նաև գինեգործ՝ Սեդրակ Թևոնյանը: Նա ևս «Ելք» դաշինքի ցուցակով է ընտրվել:

Նորընտիր խորհրդարանում կրկին կտեսնենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին:

Իսկ ազգային փոքրամասնություննրի ներկայացուցիչները կիսով չափ փոխվել են: Եզդիական համայնքը կներկայացնի նորընտիր պատգամավոր Ռուստամ Բակոյանը,

 իսկ ռուսական համայնքը՝ Ալեքսեյ Սանդիկովը:

Արսեն Միխայլովը՝ ասորիների համայնքի ներկայացուցիչը, պատգամավոր է դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովից:

Նույնը նաև քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ի դեպ, հունվարի 14-ի առաջին նիստն այս անգամ ևս, ինչպես նախորդ գումարման Ազգային ժողովում, կբացի հենց Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP