Դեկտեմբերին Թբիլիսիում ձերբակալված ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Դեկտեմբերին Թբիլիսիում ձերբակալված ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը

10:43 05.01.2019

Վրաստանում նախորդ տարվա դեկտեմբերին ձրբակալված 6 ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն ՝ հղում անելով փաստաբան Գիորգի Ռոստոմաշվիլիին:

«Հարազատների և ընկերների խնդրանքով ձերբակալվածները դադարեցրին հացադուլը, որը տևեց ավելի քան 20 օր: Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը անհասկանալի դիրք է զբաղեցրել իր հայրենակիցների նկատմամբ և դեռևս չի դիմել վրացական իշխանություններին»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի երկու հյուրանոցներում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել էին Ուկրաինայի վեց և Վրաստանի մեկ քաղաքացի (բոլորն էլ Դոնբասում կռված նախկին զինվորականներ): Նրանց մոտ խուզարկությամբ հայտնաբերել էին «Բերետա» և «Մակարով» տեսակի ատրճանակներ, ինքնաձիգ, զինամթերք: Հարուցվել էր քրեական գործ:

Ձերբակալվածները Վրաստան էին  ժամանել նոյեմբերի 27-ին՝ այս երկրում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին: Հետաքննությունը պարզում է նրանց Վրաստան ժամանման հստակ նպատակները, այդ թվում` այդ անձանց հնարավոր առնչությունը երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին. ընդդիմության կողմից ծրագրվող հեղաշրջմանը նրանց հնարավոր մասնակցության վարկածը:

Ըստ փաստաբանների՝ կալանավորները պնդում են, որ նրանք Վրաստան են ժամանել զբոսաշրջային ​​նպատակներով:

Տվյալ գործի դատավարությունը տեղի կունենա հունվարի 24-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP