12:09 04.01.2019
Իգդիրի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման անդամների ու Թուրքիայի բանակի զինծառայողների միջև։ Արդյունքում սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին հարող թուրքական գյուղերից մեկում, որն անմիջապես Խոր Վիրապի դիմաց է ընկած։ Տեղի քրդական խմբերն ականանետով կրակել են թուրքական բանակի զորամասերից մեկի ուղղությամբ, ինչից հետո էլ զինծառայողների հետ փոխհրաձգություն է սկսվել։
Զորամասի վրա հարձակումից հետո բանակային ստորաբաժանումներն «ավանդական» ռեյդեր են սկսել քրդերի շրջանում «ահաբեկիչներ» հայտնաբերելու նպատակով։ Քրդական կողմի կորուստների մասին առայժմ հայտնի չէ։
Այդպիսի ռեյդեր թուրքական ուժային կառույցները երկրի արևելքում ու հարավ-արևելքում անում են գրեթե ամեն օր։ Դրանց ընթացքում լինում են նաև բախումներ։ Այս ամենը տևում է արդեն տասնամյակներ, և այդ բախումների զոհ են դարձել տասնյակ հարազարավոր մարդիկ, խաղաղ բնակիչներ։
21:00 01.04.2025
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին կղզու ինքնապաշտպանությունը պահպանելու համարՄիացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին պաշտպանական կարողությունները պահպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Եթե հաստատվի, ես կշարունակեմ աջակցել մեր ջանքերին՝ ապահովելու համար, որ Թայվանը կարողանա պահպանել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»,-ասել է Քեյնը՝ գրավոր պատասխանելով ԱՄՆ օրենսդիրների հարցերին, որոնք պատրաստվել […] ...
20:50 01.04.2025
Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դինՉորրորդ ամերիկացի զինվորը, ով կորել էր անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո, մահացել է։ Դա հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) հրամանատարությունը։ «Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բալթյան Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ցավակցություն […] ...
20:38 01.04.2025
Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆՈւսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային: Հենց սրան է ուղղված ՄԿՈՒ ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 3, 4, 5 փողոցներ մասնակի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, Անդրանիկի փ. 52, 54, 56, […] ...
20:20 01.04.2025
NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվինՀոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է: ...
20:15 01.04.2025
Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանըԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահի թեկնածու Դեն Քեյնը կարծում է, որ Իրանը մի քանի տարի հետո կկարողանա էքզիստենցիալ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։ Քեյնը, ելույթ ունենալով Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի առջև իր թեկնածությունը քննարկելու նպատակով լսումների ժամանակ, ասել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքին, որ Վաշինգտոնը չպետք է […] ...