13:00 31.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ
Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը:
Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում տեղի ունեցավ թավշյա` ոչ բռնի հեղափոխություն, անցկացվեցին աննախադեպ արդարացի ու թափանցիկ համապետական ընտրություններ, երկրում սկսվեց կուռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ իրական պայքար։ Այս ամենով մենք հերթական անգամ ապացուցեցինք աշխարհին, որ դեպի ժողովրդավարական և իրավական պետություն տանող ճանապարհն այլընտրանք չունի Հայաստանի Հանրապետության և դրա հպարտ քաղաքացիների համար:
Անցնող տարին հատկանշական էր ներքաղաքական զարգացումների տրամաբանության առողջացման առումով: Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունները ունեին քաղաքական բովանդակություն և նպաստում են հանրային ու քաղաքական կյանքի վերակենդանացմանը։ Առաջին անգամ Հայաստանում ընդդիմությունը եկավ իշխանության և պատասխանատվություն ստանձնեց երկրի ապագայի համար` նոր որակ հաղորդելով քաղաքական դաշտին:
Ի թիվս բազմաթիվ այլ բարեփոխումների 2019 թվականը կլինի նաև Հայաստանում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի և անվտանգության խորհուրդը ու դրա գրասենյակը հսկայական աշխատանք ունեն անելու այս ուղությամբ։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին 2018 թվականին մեզ հաջողվեց քաղաքական ընդհանուր կայունություն, անվտանգության բարձր մակարդակ և տնտեսական զարգացում գրանցել: Վստահ եմ, որ այս իրողությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և մեզ համար արդիական հանդիսացող տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորումը թույլ կտան մոտ ապագայում լուծել մեզ ծանր ժառանգություն մնացած բազմաթիվ խնդիրներ, կառուցել հիրավի զարգացող և հզոր Հայաստան:
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող գալիք` 2019 թվականը բոլորիս համար նշանավորվի որպես զարգացման, խաղաղության, երջանկության և արգասաբեր աշխատանքի տարի»:
12:20 14.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-14-ըԲացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 60 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու […] ...
12:11 14.04.2025
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիությունԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:40 14.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 165-ը՝ արտակարգԱպրիլի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 165-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, բնական հրդեհի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 8, օձի նկատման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 3, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […] ...
11:32 14.04.2025
Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:25 14.04.2025
Եթե ճանաչում եք ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԵթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը, հորդորում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ: ...