Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+6.09 oC

Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

12:50 31.12.2018

Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա:

«Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստան մատակարարվող գազի գինը: Մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ պրոբլեմներ չստեղծենք: Մենք այդ երկու հեռախոսազանգերի ընթացքում քննարկել ենք գազի գնագոյացման հարցը և ուրիշ հարցեր, այլ բաների հետ կապված, չենք քննարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության՝ կարող ենք ասել, որ եկել ենք լուծման առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար, այդ քննարկումների արդյունքը հետևյալն է՝ կա երկու օղակ գազի պատակարարման մեջ: Մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և  ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը և մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը:
Ըստ էության, ստացվել է, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ» ընկերությունը պետք է վերանայեն գազի մատակարարման գինը և, ըստ էության, գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու:
 Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ գազի թեման մեր բանակցությունների սեղանին է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական համաժողովը

22:24 05.11.2024

Մեկնարկել է «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական համաժողովը

Մեկնարկել է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական եռօրյա համաժողովը։ Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […] ...

Նախագահն ընդունել է հայաշատ Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

22:16 05.11.2024

Նախագահն ընդունել է հայաշատ Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը: Ալֆորվիլը Ֆրանսիայի առավել հայաշատ քաղաքներից մեկն է, որն ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի և հայկական օրակարգային հարցերի պաշտպանությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության և քույր քաղաքների ձևաչափով գործակցության հնարավորությունները, որոնք նպաստում են համայնքային մակարդակում կապերի ամրապնդմանը և […] ...

Քարաձոր գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

22:08 05.11.2024

Քարաձոր գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 19։02-ին։ Այրվել է […] ...

SHANTNEWS

22:00 05.11.2024

SHANTNEWS

Հայազգի թեկնածուներից ովքե՞ր կարող են հաղթել ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում

21:50 05.11.2024

Հայազգի թեկնածուներից ովքե՞ր կարող են հաղթել ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում

Ե՞րբ կիմանանք ԱՄՆ հաջորդ նախագահի անունը. Միացյալ նահանգների ընտրությունների վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չունի ակնհայտ առավելություն, ես դժվարությամբ եմ հավատում, որ վաղն առավոտյան մենք ընտրված նախագահի անունը կունենանք: Հավանաբար որոշ նահանգներում կլինի վերահաշվարկի անհրաժեշտություն, իսկ դա նշանակում է, որ դեռ օրեր կպահնջվեն: Օրինակ վերջին ընտրությունների ժամանակ […] ...

Ի՞նչ պետք է իմանալ հայտարարագիր լրացնելու մասին

21:40 05.11.2024

Ի՞նչ պետք է իմանալ հայտարարագիր լրացնելու մասին

Մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ դա կարող է անել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար: Մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը. Քայլ 1 Պետք է փոխադրող ընկերության կողմից տրամադրված էլեկրտոնային փոստի հասցեին ուղարկել […] ...

BACK_TO_TOP