18:02 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր երգ, նոր ոտանավոր: Որ իրար օգնեք, որովհետև դուք բոլորդ մի մեծ ընտանիք եք: Մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք: Նախագահն էլ է ձեր մեծ ընտանիքի մի մասը, քանի որ այդ մեծ ընտանիքը կոչվում է Հայաստան: Ուզում եմ, որ իմանաք, որ ես ձեր մասին շատ եմ մտածում: Ձեր պարտականությունն է լինել առողջ, երջանիկ, խելոք և ուրախ: Մեր հայրենիքում մենք ունենք ձեզնից յուրաքանչյուրի կարիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, եթե ինքն իրեն կատարելագործի, կարող է ներդրում բերել, օգնել մեր երկրին»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նա այնուհետև դիտել է սաների տոնական ներկայացումը, ապա Ձմեռ պապի հետ երեխաներին անձամբ հանձնել նրանց նվերները: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մանկատան տարածքում, եղել է վերականգնողական բաժնում, մարզասրահում, համակարգչային սենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով: Համակարգչային սենյակը համալրվել է ևս մեկ նոր համակարգչով, որը սաները նվեր են ստացել նախագահից:
Նախագահ Սարգսյանն այնուհետև այցելել է Մասիս քաղաքում գործող՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության բարեգործական ճաշարան: Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնությամբ և Շվեյցարական Կարմիր Խաչի աջակցությամբ 2017 թվականին հիմնադրված ճաշարանում մշտապես սնունդ են ստանում միայնակ տարեցներ և անապահով ընտանիքներ: Ճաշարանի գործունեությանն աջակցում են նաև տեղական ու տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաև տարբեր ընկերություններ և անհատ բարերարներ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ճաշարանի այցելուներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
«Նոր տարին տոն է բոլորի համար. թե՛ նրանց համար, ովքեր հաջողել են և բարեկեցիկ են ապրում, թե՛ նրանց համար, ովքեր այս պահին դժվարություններ ունեն: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ ձեր հացը կիսելու, ձեզ ասելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ այստեղ գտնվող երեխաները մոռացված չեն: Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել գալիք տոների առթիվ: Շնորհավորել, հուսալ ու հավատալ, որ մեր երկիրն ավելի լավ է լինելու, որ բոլոր երեխաները լավ ապագա են ունենալու, և դրա համար բոլորս ձեռք ձեռքի տված պիտի աշխատենք: Երբեք հույսը չկորցնեք: Եկել եմ ձեզ ասելու, որ դժվար օրերից հետո կյանք կա: Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020 թվականը՝ էլ ավելի լավը»,- ասել է նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և նրա նախագահ Մխիթար Մնացականյանին ՝ բարեգործական ծրագրի իրականացման համար և խոստացել հնարավորինս աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին: Նախագահի անունից նաև ամանորյա նվերներ են հանձնվել ճաշարանի շահառուներին:
Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Սուրենավան համայնքում էր: Այստեղ նա այցելել է Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին: Ընտանիքն ունի անչափահաս ութը երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Նախագահը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների կապակցությամբ: Ոչ միայն հոբելյարը, այլև ընտանիքի բոլոր փոքրիկները նվերներ են ստացել նախագահից, ընտանիքին նաև կենցաղային տեխնիկա է հանձնվել:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...