20:44 29.12.2018
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առայժմ փակագծերը չեն բացում. հնարավոր է փոփոխություններ լինեն: Միայն ասում են՝ ցանկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կա:
«Երբ վարչապետը վերջնականապես նոր կառավարության կազմի հետ կապված կկողմնորոշվի և հստակ լինի, այդ ժամանակ անուններով հայտնի կլինեն ինքնաբացարկ ներկայացրած մեր գործընկերները»,- ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:
Ի՞նչն է եղել թեկնածուների ինքնաբացարկի պատճառը, Վահագն Հովակիմյանը պարզաբանում է՝ թեկնածուները լինելու են գործադիրի կազմում:
Հայտնի է՝ գործող կառավարության անդամներից շատերը մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին և, ըստ երևույթին, նրանց մի մասը ցանկություն է հայտնել շարունակել իր գործունեությունը ոչ թե խորհրդարանում, այլ կառավարությունում:
Հնարավոր է՝ «Իմ քայլում» նոր ինքնաբացարկներ լինեն: Հովակիմյանը չի բացառում: Պատգամավորական մանդատից հրաժարվել, որոշման փոփոխության դեպքում էլ կրկին վերականգնել այն հնարավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշած ժամկետներում՝ մինչ հունվարի 4-ը:
Խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացել Կենտորնական ընտրական հանձաժողովում: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ում պատգամավորական մանդատից հրաժարվող թեկնածուներ այս պահին չկան: Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան»-ից կլինեն ինքնաբացարկներ, կուսակցությունում չեն շտապում մեկնաբանել:
«Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանում կլինի գրեթե նույն կազմով: Թեկնածուներից միայն 5-ի անունն է նոր հնչելու կազմավորվող խորհրդարանում: Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է լինելու: Իսկ թե ում կառաջադրեն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, դեռ չեն հայտարարում:
«Լուսավոր Հայաստան»-ն արդեն ունի Ազգային ժողովի փոխնախագահի իր թեկնածուին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է:
«Լուսավոր Հայաստան»-ում դեռ չեն որոշել՝ ով է լինելու խմբակցության ղեկավարը:
Ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցությունում արդեն որոշել են ԱԺ նախագահին ու փոխնախագահներին: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Խմբակցության ղեկավարի թեկնածուն Լիլիթ Մակունցն է:
Թե երբ կլինի խորհրդարանի առաջին նիստը՝ դեռ հայտնի չէ, որոշումն ընդունելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Խորհրդարան անցած քաղաքական ուժերը՝ ըստ մանդատների քանակի
Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ինֆոգրաֆիկան՝ Վրեժ Նալբանդյանի
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԵս կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, ապա վարչապետը նշել է հետևյալը. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...
22:40 22.11.2024
Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակումԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...
22:32 22.11.2024
Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այնԻսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...
22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...