17:29 29.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության 18 թեկնածուն երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ որոշման պատճառներին: Անուններ չնշելով՝ Մուկուչյանը պարզաբանեց.
«Խնդիրը հետևյալն է, որ ցանկացած պարագայում պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. չնայած երեկ ներկայացվել են ինքնաբացարկի դիմումներ, բայց սխալ կլինի դա համարել վերջնաժամկետ: Մինչև մեր նիստի կայացման օրը կարող են ներկայացվել ինքնաբացարկներ, ինչպես նաև դիմումներ` ներկայացված դիմումները չքննարկելու վերաբերյալ և այլն:
Ինքնաբացարկի վերաբերյալ դիմում ներկայացնելիս օրենսդրությունը որևէ պահանջ չունի, որ պետք է անպայման նշվեն ինքնաբացարկի պատճառները և, բնականաբար, ներկայացված դիմումներում որևէ պատճառ նշված չէ: Ստացված դիմումների հետ կապված` համապատասխան որոշումներ կնախապատրաստվեն, որովհետև, եթե ներկայացվում է ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում, ապա ԿԸՀ-ն նշված դիմումներով կայացնում է որոշում, և այդ թեկնածուի անունը հանվում է ինչպես տվյալ կուսակցության համապետական, այնպես էլ տարածքային ընտրական ցուցակներից:
Այդ գործառույթը ԿԸՀ-ն կիրականացնի հունվարի 4-ի նիստին, որի մասին արդեն հայտարարել ենք, հենց այդ նույն նիստում կկազմվի արձանագրություն, որով կգրանցվեն ԱԺ պատգամավորները»:
Մուկուչյանը հայտնեց, որ այսօր ԿԸՀ-ն ինքնաբացարկի որևէ դիմում չի ստացել: ԿԸՀ նախագահից հետաքրքրվեցինք` խորհրդարանի առաջին նիստը ե՞րբ է լինելու: Նա նշեց, որ խորհրդարանի առաջին նիստի օրն իրենք կհայտարարեն հենց հունվարի 4-ին` ԿԸՀ նիստում:
«Դա գործառույթ է, որ օրենքով նախատեսված է, որ պետք է իրականացնի ԿԸՀ-ն, հետևաբար գործառույթը պետք է իրականացվի նիստի ժամանակ այդ մասին հայտարարելով, ինչը կիրականացվի սահմանված ժամկետում»,- ասաց նա:
Ճշտող հարցին` հնարավո՞ր է` ինքնաբացարկի դիմումներ հետ վերցնեն, Մուկուչյանը պատասխանեց, որ մինչև նիստի օրը կարող են ներկայացվել ինչպես ինքնաբացարկի նոր դիմումներ, այնպես էլ, եթե ներկայացվի ինքնաբացարկի դիմում, անձը կարող է հետագայում ներկայացնել այլ դիմում` խնդրելով քննության առարկա չդարձնել իր ինքնաբացարկի դիմումը, այսինքն` դիմումը ներկայացվում է, սակայն դիմումով իրավական հետևանքն արդեն վրա է հասնում, երբ ԿԸՀ-ն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ ընդունում է համապատասխան որոշում:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...