Սիրիայի բանակը մտել է Մանբիջ․ Թուրքիայի առաջխաղացումը կարող է կասեցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Սիրիայի բանակը մտել է Մանբիջ․ Թուրքիայի առաջխաղացումը կարող է կասեցվել

16:31 28.12.2018

Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։

Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու իրենց զորքերը Սիրիայի տարածքից։ Դոնալդ Թրամփը դա հիմնավորում էր նրանով, որ իրենք Սիրիա էին մտել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ջախջախվելու համար, ինչն էլ արել վերջացրել են, ու այլևս կարիք չկա այնտեղ մնալու։

Սա թուրքական կողմի համար ձեռնտու իրադարձություն է, քանի որ ամերիկյան զորքերը դաշնակցում էին այդ վայրերը վերահսկող քրդական ուժերի հետ, իսկ ամերիկացիների հեռանալուց հետո քրդերը մնալու էին թուրքական բանակի դեմ միայնակ, որի՝ երկրորդ ճակատով Սիրիա ներխուժելու մասին արդեն իսկ ազդարարվել է։

Մանբիջում Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողություն հաստատելը կարող է որոշակի զսպել թուրքական կողմին, քանի որ երկու բանակները մինչ այս խուսափել են բացահայտ ու անմիջական բախումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցին

11:11 17.04.2025

Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցին

Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […] ...

«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչ

11:02 17.04.2025

«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կրկին հաղթել է Մադրիդի «Ռեալին»` 2-1։ Հաշիվը 65-րդ րոպեին բացել է Բուկայո Սական, իսկ «Ռեալից» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ Հյուրերին ավելացրած երրորդ րոպեին հաղթանակ է պարգևել Գաբրիել Մարտինելին։ Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս մնաց ամենահեղինակավոր մրցաշարից, իսկ «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5-1 հաշվով ու […] ...

Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:57 17.04.2025

Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ Միրզոյան

10:52 17.04.2025

Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […] ...

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

10:45 17.04.2025

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […] ...

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

10:35 17.04.2025

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […] ...

BACK_TO_TOP