Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:42:43
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար

19:16 27.12.2018

Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը տրանսպորտային միջոցների շեշտակի աճն է` SHANTNEWS.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Եթե հաշվի առնենք 2018 թվականի 11 ամսվա տվյալները, մոտ 67-68 հազար նոր ներկրված տրանսպորտային միջոց է հաշվառվել Հայաստանի հանրապետությունում, որոնց գերակշիռ մասը շահագործվում է հենց Երևան քաղաքում: Ծավալով կամ նույն մակերես ունեցող ճանապարհներով սկսել են երթևեկել ավելի մեծ քանակով մեքենաներ, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարիների համեմատ, երբ ներկրման առավելագույն ցուցանիշը եղել է 30-35 հազարը»,- ասաց նա:

Խցանումների հիմնական աղբյուրներից մեկը համարվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները: Ինտենսիվ երթևեկության մեծացմանը զուգահեռ դրանք ևս որոշակի ավելանում են, ինչն էլ իր հերթին բերում է ճանապարհի թողունակության նվազմանը՝ երթևեկությունը սկսում է դանդաղել: Շատ վարորդներ էլ օգտվելով առիթից, թե երթևեկությունը դանդաղ է, սկսում են ընթացքում հեռախոսով խոսել, ավելին՝ անգամ համացանց մտնել և սեփական անուշադրության հետևանքով վթարի ենթարկվել:

Պայմանավորված նաև նախատոնական աժիոտաժով՝ երթևեկության ինտենսիվությունը մի քանի անգամ ավելացել է: Մայրաքաղաքի հարակից ու նաև հեռավոր մարզերից շատացել է մարդկանց հոսքը: Շատերը գալիս են իրենց ապրանքը վաճառելու, շատերն էլ գնումներ կատարելու: Նման դեպքերում բարձրանում է նաև ճանապարհային ոստիկանության զգոնությունը: Եթե սովորական օրերի խցանումներ չունենալու համար օգտագործվում են այսպես կոչվող խելացի լուսացույց, համապատասխան գծանշումներ, ապա այսպիսի դեպքերում ոստիկանության անմիջական հսկողությունն ուժեղացվում է:

«Երևան քաղաքի բոլոր հանգուցային կետերում, այսինքն՝ այն խաչմերուկներում, որտեղ իրականում մեր կանխատեսմամբ հնարավոր է՝ լինեն, այսպես ասած, կոնֆլիկտային կետեր, որ խցանումներ կարող են առաջացնել, տեղակայված են ճանապարհային ոստիկանության կարգախմբեր, բացի դրանից, գրեթե բոլոր շուկաների, բոլոր մեծ առևտրի կենտրոնների մերձակայքում կան կարգախմբեր, որոնք հենց տրանսպորտի հոսքը կարգավորելու նպատակ են հետապնդում: Փորձում ենք ամեն ինչ անել, որ խուսափենք խցանումներից»,- տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:

Խցանումներից ստացվու՞մ է խուսափել, թե՞ ոչ, անձամբ համոզվելու համար որոշեցինք քաղաքում շրջայց կատարել: Գնդապետ Հայկազ Մաթևոսյանը համակարգում աշխատում է 28 տարի: Փաստում է՝ այն, ինչ ունենք հիմա, աննախադեպ է:

«Ճանապարհների թողունակությունը, եթե նախատեսված է տվյալ ժամանակահատվածի համար, ընդունենք մեկ ժամի համար իքս քանակի մեքենաներ, այսօր տվյալ գոտին 2 իքս, 3 իքս մեքենաների թողունակություն է ապահովում»,- ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: 

Երևանի գործընկերներին օգնելու համար հարակից մարզերից էլ կարգախմբեր են եկել ու մինչև դեկտեմբերի 31-ը կփորձեն ճանապարհներին բացառել խցանումները: Գնդապետ Մաթևոսյանն ուղեկցում է ամենածանրաբեռնված փողոցներից մեկը, որտեղ հենց մարզային տեսուչներն են երթևեկությունը կարգավորում: Ի դեպ՝ նման փողոցներում ծառայություն իրականացնում է երկու կարգախումբ և մեկ ղեկավար:

Եղիշե Եղյանն էլ Արմավիրի մարզից է եկել: Արդեն շուրջ 15 օր է՝ գործընկերների հետ փորձում է կարգավորել  մեծ փողոցների երթևեկը: Վստահեցնում է, թե բոլոր միջոցները ձեռնարկում են կուտակված մեքենաները խաչմերուկի տարածքներից դուրս բերելու համար, որպեսզի երթևեկության բնականոն ընթացքը չխաթարվի: 

«Ծառայությունը խաչմերուկների, առևտրի կենտրոնների տարածքներում սկսվում է ժամը 12:00-ից մինչև հատուկ կարգադրություն:  12:00-ից հնարավոր է մինչև 19:00, 20:00-ն, 21:00»,- նշեց ՀՀ ՃՈ տեսուչ Եղիշե Եղյանը:

Նման կարգախմբեր Երևանում շատ կհանդիպես, բայց միայն ոստիկանության համապատասխան քայլերով չէ, որ պետք է բացառել խցանումները, ասում են ոստիկանությունում, դրա համար պետք է վարորդներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին օգնեն: Իսկ ինչ անե՞ն:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կասկածում է՝ գուցե սխալ հասկանան, մտածեն, թե մարդկանց կոչ են անում չօգտվել տրանսպորտային միջոցից, բայց, այնուամենայնիվ, հորդորում են երթևեկության մեջ ծավալը չավելացնել, ինչու ոչ, նաև առողջ ապրելակերպ վարելու համար այլընտրանքային միջոցներից օգտվել, օրինակ՝ կարճ ճանապարհները հաղթահարել  ոտքով, օգտվել Մետրոպոլիտենից: Իսկ առաջին ու գլխավոր կոչը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն է և ոչ միայն:

«Ավելորդ շտապողականություն չցուցաբերել, վերջին վայրկյանին մուտք չգործել խաչմերուկ կամ դեղին լույսը միանալու պահին նոր  միայն մուտք չգործել խաչմերուկ, լինել երթևեկության մեջ փոխադարձ զիջող: Եթե հասկանում ենք, որ մուտք գործելուց հետո չենք կարողանալու ազատել, ապա համբերատար պետք է սպասել ևս 10-20 վայրկյան և բոլորը կարողանան ժամանակին հասնել տուն»,- հորդորեց ՀՀ ՃՈ պետի տեղակալը:

Իսկ տուն անփորձանք հասնելու համար Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հորդորել է. «Մի՛ շտապիր, քեզ տանը սպասում են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով

15:41 08.04.2025

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով

Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […] ...

Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու համար ձերբակալել են գյումրեցի երիտասարդի

15:35 08.04.2025

Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու համար ձերբակալել են գյումրեցի երիտասարդի

Ապրլի 6-ին՝ գիշերվա 1.35-ին, Երևանի պարեկները Շինարարների փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա երեք փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին. ընդգծվել է երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժը

15:28 08.04.2025

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին. ընդգծվել է երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Մարդանի Ալի Սերայի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների […] ...

Գևորգ Պապոյանն Անգոլայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

15:23 08.04.2025

Գևորգ Պապոյանն Անգոլայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող […] ...

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են

15:18 08.04.2025

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են

Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […] ...

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

15:14 08.04.2025

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […] ...

BACK_TO_TOP