Առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում. Էդմոն Մարուքյան

17:28 27.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց:

«Հարգելի՛ գործընկերներ
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։

Խոսքը մասնավորապես այն մասին է, որ տարեցտարի թանկանում է խոտի տուկը, կոմբիկերը, հովիվների ծառայությունը, կովկիթի ծառայությունը, անձնակազմի աշխատավարձը և ամենագլխավորը՝ կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի, պանրի, թանի մանրածախ գները առևտրի կետերում, մթերվող կաթի գինը շարունակաբար անկում է ապրում: Կաթ վերամշակող ձեռնարկությունները միանձնյա որոշում ու ընդունում են կաթի մեծածախ մթերման գինը:

Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը խիստ անկում է ապրել՝ 200 ՀՀ դրամից հասնելով 120-ի։ Եվ սա այն պայմաններում, որ 1 լիտր կաթն առևտրի կետերում 400-440 դրամով է վաճառվում:

Կաթի մթերման գների նման անկման պայմաններում հնարավոր չէ աճ ապահովել, և ֆերմերները միակ ելքը տեսնում են անասնագլխաքանակի կրճատման, այլ ոչ թե ավելացման մեջ: Քանի որ ֆերմերների միակ եկամուտը կաթի մթերումից ստացվող գումարն է, վերջիններս չեն կարողանում կաթի մթերման ցածր գների պայմաններում ոտքի կանգնել, և դա առաջ է բերում դժգոհության ու ընդվզման մեծ ալիք:

Այսպիսով՝ առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում՝ պարզելու համար գերիշխող դիրքի չարաշահման և հատկապես հակամրցակցային համաձայնագրերի կնքման ու այլ ապօրինությունների դեպքերը, որոնց հետևանքով կաթի մթերման գինը շարունակ անկում է ապրում՝ կաթնամթերքի մանրածախ գնի շարունակական աճի պայմաններում»,- գրել է Մարուքյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP