Վրաստանում դժգոհ քաղաքացիները քվեարկել են «ոչխարի» օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Վրաստանում դժգոհ քաղաքացիները քվեարկել են «ոչխարի» օգտին

10:36 23.10.2017

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ վրացական Կախեթիի Թելավիում կայացած քաղաքապետի ընտրություններում դժգոհ քաղաքացիները քվեարկել են «ոչխարի» օգտին:

Դեռևս նախընտրական շրջանում ակտիվիստները ոչխարին քաղաքապետի թեկնածու էին առաջադրել: Ակտիվիստները կոչ են արել ընտրությունների օրը քվեաթերթիկներում ավելացնել ոչխար բառը և ընտրել նրան: Այս կերպ նրանք բողոքում են Թելավիին ինքնակառավարվող վիճակից զրկելու դեմ:  Ինչպես նշում են ակցիայի կազմակերպիչները, նրանք կարծում են, որ «կարեւոր չէ, թե ով է տեղական ինքնակառավարման մարմինը, քանի որ կենտրոնական կառավարությունը նայում է տեղական իշխանություններին եւ բնակչությանը որպես «ոչխար»:

Չի հայտարարվել, թե քանի քվեաթերթիկ է այդկերպ անվավեր համարվել, բայց լրատվամիջոցները նշում են, որ սոցիալական ցանցերում ակտիվիստները հրապարակում են քվեաթերթիկների լուսանկարները, որտեղ թաղամասի քաղաքապետերի եւ օրենսդիր մարմնի պատգամավորների թեկնածուների ցուցակներում «ոչխարի» բառը գրված է ձեռագրով: Թելավին ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ ստացել է 2014 թվականին, սակայն այս ամռանը Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսգրքում փոփոխություններ, ըստ որի՝ մի շարք քաղաքներ, այդ թվում Թելավին, կորցրին իրենց կարգավիճակը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP