20:17 25.12.2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուց հետո Էջմիածնում ծավալված ցույցերի մասին:
«Լավ է, որ մարդիկ տեսակետներ են հայտնում, արդեն՝ բարձրաձայն, ճիշտ կանեին ժամանակին ասեին, և այս խնդիրները չէին լինի: Ես իրավունք ունեմ դա ասելու, քանի որ ժամանակին ասել եմ այդ ամենը: Կանդրադառնամ հարցի իրավական խնդրին: Ցավոք, մեր երկրում խափանման միջոցը որպես կալանք ընտրելը դեռ Խորհրդային Միությունից եկող սովորույթ է, իսկ աշխարհում դա այդպես չէ: Խափանման միջոցը կարող է լինել տնային կալանքը, խափանման միջոցը կարող է լինել մարդու՝ մինչև դատարանով մեղավոր ճանաչվելը, այնպես որ, խնդիրն ավելի շատ այս հարթությունում է»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ խափանման միջոցը փոխելը չի նշանակում, որ Մանվել Գրիգորյանին անմեղ են ճանաչել:
«Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր է Մանվել Գրիգորյանը, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես, կան հիվանդություններ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ, ցանկացած մարդ վախենում է մահից և ցանկանում է, որ իր ծանր պահին իրեն օգնող լինի: Բանտն այդ տեղը չէ:
Մենք պետք է մի քիչ էլ քրիստոնյային բնորոշ մոտեցում ցուցաբերենք նման խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ: Օնկոլոգիական խնդիրներ ունեցող մարդն ամեն օր հաշվում է իր ապրած օրը, ամեն օր արթնանում է այդ վախով: Մենք այս բաները պետք է հաշվի առնենք: Պետք չէ նմանվել այն մարդկանց, ում մենք մեղադրում ենք: Պետք է լինել ավելի լավը, քան այդ մարդիկ»,- ասաց Սարգսյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...