18:44 24.12.2018
Այսօր ի վերջո հրապարակվեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նոր նախագիծը, որով մի քանի նախարարություններ միավորվելու են, տարբեր ստորաբաժանումներ անցնելու են մի նախարարությունից մյուսին։ Նախագիծն առայժմ վերջնական տեսքի չի բերվել, այլ ուղարկվել է նախարարություններ՝ նրանցից առաջարկություններ հավաքելու համար։
Նախագծի արդեն իսկ ամենաքննարկված թեմաներից մեկը կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումն է։ Տրամաբանորեն, նոր նախարարությունը կկոչվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Ընդ որում՝ վերջին երկուսը կմտնեն առաջինի մեջ. ԿԳՆ-ն կդառնա ԿԳՄՍՆ։
Մյուս` ամենամեծ միավորումը կդառնա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Սրա մեջ կմտնեն.
Նոր ստեղծվելիք տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարության (ՏԶԳՆ) մեջ կմտնեն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (առանց պետգույքի կառավարման կոմիտեի) ու գյուղատնտեսության նախարարությունը։
Առանց «տրանսպորտային բլոկի» մնացած տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը կմիավորվի ՊՆ կազմում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն։ ՏԿՏՏ նախարարության իրավահաջորդը կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն (ԲՏՌՆ)։
Սփյուռքի նախարարությունը որպես այդպիսի կվերացվի, իսկ դրա գործառույթները կկատարի Արտաքին գործերի նախարարությունը։ Ռազմարդյունաբերական կոմիտեի առանձնացումից հետո պաշտպանության նախարարության մյուս ստորաբաժանումները կգործեն նույն կառույցի կազմում։
Մյուս նախարարությունները անվան ու գործառույթների փոփոխություններ այս նախագծով չեն ունենա, թեև սպասվում է, որ բոլոր գերատեսչություններում էլ օպտիմալացումներ կլինեն։ Այսպիսով, գործող 17 նախարարության փոխարեն Հայաստանի կառավարությունը կունենա 12 նախարարություն.
Նախագիծը հրապարակել է ՀՀԿ անդամ, վեցերորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, և ներկա իշխանության աղբյուրները չեն հերքել դրա իսկությունը։
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2856929184332934
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...