ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի. մասնագետները՝ ԱԱԾ 100-ամյակին նվիրված միջոցառման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի. մասնագետները՝ ԱԱԾ 100-ամյակին նվիրված միջոցառման մասին

15:50 24.12.2018

«ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի: Հասարակության մեջ այդ վախի, տագնապի մթնոլորտը կապված է փակ ինստիտուցիայի հետ»,- դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ քննարկվում էր ԱԱԾ-ի 100-ամյակը, ասաց ազգագրագետ Գայանե Շագոյանը:

Շագոյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն չպետք է իր հաշվարկը տանի և կապի այն Առաջին հանրապետության հետ, քանի որ ԱԱԾ-ն այն ժամանակ դեռևս առանձին մարմին չէր, այլ մի վարչություն էր, որը մտնում էր ռազմավարական նախարարության մեջ և իր խնդիրն էր հետախուզության և հակահետախուզության հարցերը լուծել, այլ գործառույթ այդ փոքր խումբը չուներ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ տարօրինակ համարեց, որ ԱԱԾ-ն տոնում է իր 100-ամյակը՝ այն կապելով Առաջին հանրապետության հետ: Ազգագրագետը նկատեց նաև, որ ԱԱԾ կայքում էլ իրենք ներկայացված են 1920-ից:

«Այդ մարմնի ինքնաընկալման մեջ իրենց 98-րդ տարեդարձն է, իսկ հասարակության ընկալման մեջ ԿԳԲ, ՆԿՎԴ, արտակարգ հանձնաժողով բառերը ավելի շատ ընկալվում են որպես այլախոհության ճնշման, անհամաձայնողականության, քան երկրի անվտանգության խնդիրների պաշտպանի, որի համար այն կոչված է»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ այսօրվա քննարկման հիմնական ուղերձը պետք է լինի դադարեցնել այդ խայտառակ գործընթացը:

«Կառավարությունը առաջին հերթին պետք է հրապարակավ տա այդ մարմնի այդ օրվա միջոցառման գնահատականը, որ անհամատեղելի է այն նպատակներին ու ակնկալիքներին, որ մենք ունենք: Բոլոր ընտրություններին ԱԱԾ ծառայողները զբաղվում էին քաղաքական ընդդիմադիրների հետապնդմամբ, մենք ունենք գնահատական տալու խնդիր»,- ասաց Սաքունցը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP