14:21 24.12.2018
ՀՀԿ ԳՄ անդամ, գործող խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին և լուսանկարներով ներկայացրել է օրինագիծը։
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել է.
«Ում համար են պահում կամ կրճատում նախարարությունները․
Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը)։
Եվ այսպես`
• Կրթության և գիտության նախարարության են միացվում մշակույթի և սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել:
• Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ։
• Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այլևս բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն է։
Այս ոլորտներին ուշադրություն դարձնել անկասկած պետք է, բայց արդյո՞ք առանձին նախարարություն ստեղծելու տեսքով։
Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաշվի է առնվել նախարարի նախասիրությունը կամ մասնագիտացումը, թե՞ հաշվի է առնվել ՀՆԱ-ի մեջ այդ ոլորտների «մեծ» ծավալը կամ արդյոք ռազմական արդյունաբերության դեպքում հաշվի առնվել է, որ ներքին շուկան չափազանց փոքր է զարգացում ապահովելու համար, իսկ արտաքին շուկայի վրա հաշվարկի առումով ո՞րն է լինելու մեր մրցունակության հիմնական գրավականը` տրանսպորտային հարմար լոգիստիկա՞ն, թե՞ հմտությունները, գուցե սարքավորումնե՞րը, ինչ տրամաբանությամբ են հենց այս երկուսը առանձնացվել, եթե ռազմարդյունաբերության մեջ առաջատար երկրներում առանձին նախարարություններ չկան: Նույն հաջողությամբ կարելի էր նաև ստեղծել ոսկերչության նախարարություն՝ հաշվի առնելով մեր փորձառությունը այս ոլորտում և գուցե ՀՆԱ-ի մեջ ավելի մեծ տոկոսը։
• Էներգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը: Այս նախարարության տիրույթ են տեղափոխվում նաև տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Կրկին «սուպեր» նախարարություն, կրկին անհասկանալի նպատակով:
• Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Մտածեք ինչու: Հասկանաք՝ իմաց տվեք։
Կառավարման արդյունավետության տեսանկյունից բավական բարդ է տեսնել տրամաբանություն այս ամենի մեջ, քանզի մի քանի անհասկանալի նպատակով ստեղծված «սուպեր» նախարարությունների կողքին առանձին նախարարություն է մնում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդ որում միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին արտակարգ իրավիճակների նախարարությունները այդքան էլ տարածված չեն, դրանք հիմնականում ոստիկանության հետ ընդգրկվում են ներքին գործերի նախարարության կամ այլ նախարարության կազմում։ Բացի դրանից միասնական ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ ոչ միայն հնարավոր կլիներ իրականացնել էական խնայողություններ, այլ վարչապետ Փաշինյանը եզակի անգամ կկատարեր իր խոստումը, այն է ՝ ստեղծել համակարգ, որով ոստիկանությունը հաշվետու կլիներ Ազգային ժողովին։
Հավանաբար, սակայն, նոր կառավարությունը իր կառուցվածքը որոշում է, ելնելով ոչ թե արդյունավետությունից, այլ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ նախարարության համար ունի հարմար նախարար, թե ոչ:
Այս ամբողջ խառնաշփոթի մեջ տուժելու են չափազանց մեծ քանակությամբ մարդիկ, իսկ որ պակաս կարևոր չէ, արդյունավետությունը լինելու է ծայրահեղ ցածր:Հ. Գ. Հուսով եմ, երբ մեկ շաբաթ անց կառավարությունը կամփոփի բոլոր նախարարություններից ստացված կարծիքները, ականջալուր կլինի հանրային արձագանքին և կփոխի իր որոշումը, հատկապես որ այն արդարացված չէ նաև կառավարման արդյունավետության տեսանկյունից:
Հ. Հ. Գ. Քանի որ այս օպտիմալացում կոչվածի գործընթացում անխուսափելիորեն առաջանալու են իրավական խնդիրներ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու այն պետական ծառայողներին, ովքեր դրա կարիքը կունենան»,- գրել է նա՝ կից ներկայացնելով հետևյալ լուսանկարները:
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...