13:20 24.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիների հետ, հայտնեց, որ իրենք դիրքորոշումների տարբերություն չունեն:
«Մենք հայտարարել ենք, վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, հիմնավորումներով պատրաստում ենք բողոքը, ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան»,- ասաց նա:
Դավթյանը տեղեկացրեց` օրենքը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում, այսինքն` դատարանը երրորդ օրը կնշանակի նիստ, այդ նիստի ընթացքում կստուգվի ակտի հիմնավորվածությունը, օրինականությունը, բողոք ներկայացնող դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն հիմնավորումները:
Գլխավոր դատախազը հայտնեց, որ դատարանը հիմնականում իր որոշման փաստարկները պայմանավորել է Մանվել Գրիգորյանի հիվանդությամբ, ըստ էության, ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, տեսել է հիմքեր, բայց գտել է, որ գրավը տվյալ դեպքում կարող է փոխարինել կալանքին, որի հետ իրենք համաձայն չեն:
Հարցին` հնարավո՞ր է հանրային ճնշման ներքո դատարանը ավելի արագ քննի գործը և որոշում կայացնի, Դավթյանն արձագանքեց, որ դատարանն անկախ է, դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Իսկ այն, որ գործը հնչեղ է, Գլխավոր դատախազի խոսքով, կարող է հիմք լինել, որ նիստը արագ իրականացվի: Դավթյանը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել:
Ցուցարարները որոշեցին ակցիան շարունակել, պահանջել Գրիգորյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի հրաժարականը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...