«Մենք խնդիր լուծող ենք, մենք խնդիր դնող չենք». ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

«Մենք խնդիր լուծող ենք, մենք խնդիր դնող չենք». ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյան

14:38 15.09.2017

Այսօր Հայ-ռուսական համալսարանը նշում է իր 20-ամյակը: ԲՈՒՀ-ի հոբելյանական միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը պետական պարգեվներ ու մրցանակներ է հանձնել ԲՈՒՀ-ի այն աշխատակիցներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել գիտության ու կրթության զարգացման գործում: «Մեր պատկերացումներն առավել քան արդարացված են, քանի որ գործ ունենք հիասքանչ երիտասարդության հետ»,- ասել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:  Հանրապետության նախագահից պետական պարգեւ է ստացել նաեւ ՀՌՀ-ի ռեկտորը: Հարցին ի՞նչ խնդիրներ ունի բուհը Արմեն Դարբինյանը պատասխանել է՝ «Մենք խնդիր լուծող ենք, մենք խնդիր դնող չենք: Մենք գործ ունենք ավանդույթներով սերված, գիտական, լավագույն դպրոցների հետո, որոնք այստեղ իրենց տեղը ունեն եւ մեծ դարեկատարումն ունենք, այսինքն՝ մենք կարողացանք հավաքագրել երկրում լավագույն ուժերին եւ ստեղծել այս հալսարանը»:

Այնուամենայնիվ համալսարանում չեն ժխտել՝ անելիքներ դեռ կան՝ հատկապես միջբուհական համագործակցության հարցում:

Հայ-Ռուսական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին՝  Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված համաձայնագրի հիման վրա: ՀՌՀ-ի կարևորագույն խնդիրներից մեկը Սփյուռքի մերձեցումն է Հայաստանին. ամեն տարի ՀՌՀ ընդունվողների 25%-ը կազմում են ԱՊՀ երկրներից, առաջին հերթին Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից և հեռավոր արտերկրից եկած ուսանողները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

BACK_TO_TOP