12:59 23.12.2018
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու է ԱՄՆ-ը շարունակում զենք մատակարարել սիրիացի քրդերին: Արդյունքում Թրամփը հայտարարել է, որ հեռանում է Սիրիայից: Այս հեռախոսազրույցին էլ հետևել է զորքերի դուրսբերման որոշումը, որի պատճառով հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:
Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ջախջախել է «Իսլամական պետությունը» և նշել նաև, թե ամերիկյան զորախումբը Սիրիայում էր հենց այդ նպատակով: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր նաև, որ հրաման է տվել Պենտագոնին նախապատրաստել ամերիկյան զորախմբի 50%-ի դուրսբերումն Աֆղանստանից:
15:22 23.04.2025
Թուրքիայի ՆԳ նախարարն անդրադարձել է երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններինԹուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր քաղաքում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ երկրաշարժի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ զգացվել են ուժեղ ցնցումներ, ցնցվել են պատերը, ճոճվել են ջահերը, ճռռացել է կահույքը, […] ...
15:15 23.04.2025
Օտարերկրացին, բացի մոտը եղած 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևան քրեական ոստիկանների բացահայտումըԹմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը իննի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի […] ...
15:07 23.04.2025
ՈւԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանից լրացուցիչ ժամանակը վերացնելու նախագիծըՈւԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանից լրացուցիչ ժամանակը վերացնելու նախագիծը, գրում է Bild-ը: Մայիսի 30-ին Մյունխենում ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկվելու է դիմակայություններում հավասար հաշվի դեպքում լրացուցիչ ժամանակի փոխարեն հաղթողին միանգամից 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում որոշելու հարցը: 2-րդ փոփոխությունը կարող է լինել այն, որ լիգայի փուլում առաջին 8 տեղը զբաղեցրած թիմերը մինչև […] ...
14:36 23.04.2025
Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդըԱյսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ «Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ […] ...
14:32 23.04.2025
Ստամբուլում 2 երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Ստամբուլից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարմարա ծովում կարճ ժամանակամիջոցում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս սեյսմիկ իրադարձությունների ուժգնությունը կազմել է 3,9 և 6,2 բալ»,- հաղորդում են լրատվամիջոցները։ ...