23:44 22.12.2018
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2018-ի ընթացքում կորցրել են 511 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:
Աղբյուրը գրում է, որ սա կապված է համաշխարհային առևտրում տիրող լարված իրավիճակի և ԱՄՆ-ում տնտեսական աճի նվազման մտավախությունների հետ:
Ներկա պահին Bloomberg Billionaires Index-ում կան աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց անունները, որոնց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 4.7 տրիլիոն դոլար:
Իսկ Northern Trust Wealth Management-ի ներդրումների գծով ղեկավար Քեթի Նիքսոնը նշել է, որ վերջին շրջանում ավելացել են ներդրողների անհանգստությունները: Նա նաև նշել է, որ նրանք չեն կանխատեսում տնտեսական աճի նվազում:
Այս ամենից անմասն չեն մնացել նաև Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Բեզոսը մինչև սեպտեմբեր վաստակել էր 168 միլիարդ դոլար, սակայն տարեվերջին արդեն նրա կարողությունը նվազել էր 53 միլիարդ դոլարով՝ դառնալով 115 միլիարդ:
Իսկ Մարկ Ցուկերբերգի մոտ գրանցվել են ամենաշատ կորուստները: Նրա կորուստը կազմել է 18.7 միլիարդ դոլար: Նրա կարողությունը այժմ կազմում է 49.7 միլիարդ դոլար:
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...