15:10 22.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ արձակվեն:
«Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում:
Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:
Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին:
Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարութուն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն:
Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից:
Իսկ եթե վերջիններս հետապնդվում են, ապա իրենց կատարածի չնչին մասը կազմող կիսատ-պռատ մեղադրանքներով, որոնցից, մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կարող են նաև ազատվել:
Հատկապես վրդովեցուցիչ է, որ ռեժիմի ձեռքով զոհաբերված ոստիկանների սպանության մեղադրանքով շարունակում են բանտում մնալ «Սասնա ծռերի» ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի Ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը:
Ժամանակն է վերջ դնելու ազգի արժանապատվությունը վիրավորող և նրա անվտանգությունն ու պետության ապագան իրական սպառնալիքի տակ դնող այս անարդարությանը:
Սկզբի համար՝ արդարության ճգնաժամը վերջին կետին չհասցնելու նպատակով, հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հայտարարել իսկապես լայն համաներում և ձեռնամուխ լինել համընդգրկուն և ամբողջական Անցումային արդարադատության»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...