Օրակարգում՝ Արցախի հարց, գազի գին. «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Օրակարգում՝ Արցախի հարց, գազի գին. «168 ժամ»

11:00 22.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչևէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի պարագայում, չափազանց կարևոր է, թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ընթացքում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, գազի սակագինը, լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը, Կարասինի համարձակ հայտարարությունն ամերիկյան ճնշումների մասին…

Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը վերջերս նամակ է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Ըստ մեր աղբյուրների՝ գազի գնի շուրջ վերջնական որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 27-ը։ Ավինյանի գրասենյակը մեր այս տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը հերքման անհաջող փորձ էր արել՝ ընդամենը ասելով, որ նամակ չի ստացել, հեռախոսազրույց են ունեցել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ գազի նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե հաճախակի դարձած հանդիպումները լավ են, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Նրա կարծիքով՝ գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, և ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Սկակովի խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է:

«ՀՀ ղեկավարը՝ Փաշինյանը, խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ ևս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է… Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե»,- ասել է Սկակովը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP