10:10 22.12.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»:
Կարծիքներ կան, որ «Արարատցեմենտն» ուղղակի ստիպված էր գնալ այդ քայլին, որովհետև շուկայում մրցակցության խնդիր կա, քանի որ մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվում։ Այս տարի մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանը, ունենալով ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարության մասին հետևյալն է գրել.
«ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է… Մինչ մտածում էի, որ կկարդամ հերթական նոր խոշորագույն ներդրման մասին, պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը ընդամենը կասեցրել է այլևս շահութաբեր չհամարվող ու սնանկության գնացող ցեմենտի գործարանի կոլապսը, մի քանի տարով հրաժարվել շահույթ ունենալուց, արել է որոշ ներդրումներ տեխնիկական վերազինման ուղղությամբ, հանձնարարել ոչ մեկին չկրճատել, որքան էլ վիճակը դա ստիպում է… Մի խոսքով՝ իր սեփականությունն ու դրա ռիսկերն է կառավարել: Լավ բան է արել, դրվատելի է, բայց… Իմ իմանալով՝ սա կոչվում է՝ ճգնաժամի կառավարում կամ սնանկացման կանխարգելում, բայց որ սա տնտեսական հեղափոխություն է, դրա մասին մտքովս անցնել էլ չէր կարող…Վայ, էս ինչ եք անում, ես ձեր կլասիկ ցավը տանեմ…»։
«168.am»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ցեմենտի գինը նվազել է մրցակցության արդյունքում.
«Միայն խոսելով չէ, պետք է սպասել, տեսնել՝ արդյունքում ինչ կլինի։ Շինարարություն անել ցանկացողները մինչ այժմ ցեմենտի պատճառով չէ, որ չէին անում։ Այնպես որ, ցեմենտն այդ մուլտիպլիկատիվ ազդեցության մեջ մեծ դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ լավ է, որ էժանանում է, խնդիր չկա, բայց բոլոր դեպքերում համաձայն եմ այն կարծիքների հետ, որ դա մրցակցության հետևանք է։ Իսկ տնտեսական հեղափոխությունը չարաշահել պետք չէ, որովհետև նախ պետք է պարզաբանենք՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, իսկ հետո կարող ենք գնահատականներ տալ, եթե դրան ուղղված քայլեր արվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որն ավելի շատ քաղաքական է, բայց որի ազդեցությունը տնտեսության վրա էական է»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց ցեմենտի գնի նվազումը։ Ըստ նրա՝ կարևոր քայլ է արվել։
«Նախ շատ լավ բան է արվել՝ արդիականացման տեսանկյունից։ Ցեմենտի հարցը քննարկվում էր նաև դեռևս այն ժամանակ, երբ մենք Իրանից չափազանց ցածր գներով ներմուծումներ ունեինք, և մեր երկու խոշոր ցեմենտի գործարաններից ոչ մեկը չէր կարող դիմանալ այդ մրցակցությանը։ Հետևաբար, այդ տեսակետից անհրաժեշտ է, որպեսզի ինքնարժեքը ձևավորող կոմպոնենտներում իրական փոփոխություններ լինեն, և միանշանակ գովելի են տեխնոլոգիական փոփոխությունները։ Բացի այդ՝ շատ կարևոր է նույն էներգակիրների մասով տարբերակված սակագնային քաղաքականությունը՝ ցեմենտի արտադրության ոլորտում, որպեսզի կարողանանք որակյալ ապրանք ունենալ մրցակցության տեսանկյունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ ցեմենտի էժանացումը լավ քայլ է նաև այն առումով, որ այն համակարգաստեղծ ապրանք է. «Ցեմենտը շինարարություն է, շինարարությունը նոր տնտեսական աճ է ապահովում, այսինքն՝ սա այդ տեսակետից լավ ոլորտ է։ Այո, ես համակարծիք եմ, որ, եթե հեղափոխության այլ ձևակերպումներ չկան, իսկ այս պահին դեռևս այլ ձևակերպումներ չկան, այսպիսի քայլերը կարելի է համարել տնտեսական հեղափոխության առաջին քայլ»։
15:30 15.04.2025
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ումՄիջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում: Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը: IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին: ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության […] ...
15:17 15.04.2025
Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ ՆարիշկինՌուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...