18:26 21.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել:
«Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը (խմբ.- Երևանի փոխքաղաքապետ) բացատրել է: Մենք ունեինք վարկ, որը սպասարկվել է, և հիմա մենք չունենք վարկ, որ սպասարկվում է Մետրոպոլիտենի հետ կապված, այդքանով նվազել է: Այսինքն՝ միայն այդ վարկով:
Կապված մյուս նվազումների մասին, երկու բառով ուզում եմ անդրադառնալ: Նույն աշխատանքը կատարվելու է, եթե ոչ ավելի, ուղղակի ավելի ցածր գներով: Մենք բացառելու ենք գումարների փոշիացումը, որովհետև մենք մինչև վերջ գնալու ենք ր հասկանանք՝ ամեն լուման ոնց է ծախսվում, և եթե այդտեղ, կներեք այս բառի համար՝ արանքում, ինչ-որ մի համատիրություն կամ ինչ-որ մի ընկերություն ուզում է համայնքի հաշվին ինչ-որ գումար գրպանել, մենք դա թույլ չենք տա»,- ասել է քաղաքապետը:
Նա անդրադարձել է նաև արտասահմանյան գործուղումների մասով բյուջեով նախատեսված գումարներին, որոնք նախագծով ավելին են, քան նախորդ տարի: Մարությանն ասել է, որ ինքն անձամբ է հետևելու, թե այս կամ այն գործուղումն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
«Ես ամեն մի գործուղման համար առանձին նայելու եմ՝ դա պե՞տք է, թե՞ ոչ, և մեր անձնակազմը, այսինքն՝ փոխքաղաքապետը, նույնպես ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ուղարկելուց պետք է ապացուցի, որ սա անհրաժեշտ է մեր համայնքին»:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»08:47 23.11.2024
Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...
08:24 23.11.2024
Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբներըՊորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...
08:04 23.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...