ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ՀԱՊԿ քարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է բոլոր 6 պետությունների ղեկավարների ստորագրությունը․ ՀԱՊԿ խոսնակ

18:03 21.12.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։

Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 պետությունների ղեկավարները պետք է տան իրենց համաձայնությունը նոր ղեկավար նշանակելու համար։ Խոսնակը սրանով մեկնաբանել է բելառուսական կողմից եկող հայտարարությունները այն մասին, թե պետությունների մեծ մասը տվել է իր համաձայնությունը Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։

Մինչ այս Բելառուսի կողմից առաջադրված Ստանիսլավ Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ (բացի Հայաստանից) ու ստացել նրանց մի մասի համաձայնությունը՝ պաշտոնում նշանակվելու համար։ Այսպես, առանձին հրապարակումների համաձայն՝ իրենց համաձայնությունն են տվել Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները։

Այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն՝ իր համաձայնությունն է տվել նաև Բելառուսի նախագահը, որն էլ հենց առաջադրել է Զասին։ Իսկ հենց իր՝ Զասի խոսքով՝ համաձայնություն տվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հրապարակումների համաձայն՝ մնացել է միայն Հայաստանի վարչապետի ստորագրությունը։ Այսօրվա իր հրապարակային հայտարարության ժամանակ Զասը ասել է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանին հարմար ժամանակ գալ Հայաստան նրա հետ բանակցությունների համար։

Հայաստանը, սակայն, դեմ է Զասի նշանակմանը, քանի որ հայկական կողմը պնդում է իր ներկայացուցչի թեկնածությունը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակը։

«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Եղոյանը։

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։

Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը շարունակաբար հետաձգվում է։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այժմ պնդում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել է կազմակերպությունը ներքաղաքական խնդիրների մեջ, երբ առանց տեղեկացնելու որոշել է կալանավորել կազմակերպության գլխավոր քարտուղարին։

«Ես նրան ասացի, որ չեմ ընդունում, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,- Փաշինյանի հետ զրույցի մասին ասել է Լուկաշենկոն։

Նա նաև բացահայտել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների փակ քննարկման որոշ մանրամասներ։ Լուկաշենկոյի խոսքերով՝ և՛ ինքը, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները մեկ հարց են դրել Փաշինյանի առաջ՝ ինչո՞ւ նախապես չի խորհրդակցել իրենց հետ այդպիսի կարևոր որոշում ընդունելուց առաջ։

Նոր քարտուղարի նշանակման վերաբերյալ Լուկաշենկոն նաև դիմել է հայկական կողմին՝ խնդրելով գոնե ընդունել ու թեկնածուի հետ քննարկում ունենալ։

«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP