Քաղաքապետը հայտնել է՝ որքան ժամանակ է պետք քաղաքային տրանսպորտի ամբողջական փոփոխման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Քաղաքապետը հայտնել է՝ որքան ժամանակ է պետք քաղաքային տրանսպորտի ամբողջական փոփոխման համար

17:53 21.12.2018

Քաղաքապետարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է՝ քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխման համար առնվազն 2 տարի ժամանակ է հարկավոր: Նա բացատրել է նաև, թե ինչու է այդքան ժամանակ հարկավոր փոփոխությունների համար:

Ըստ Մարությանի՝ քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը կատարել է քաղաքային տրանսպորտի ցանցի մշակումը, որը տարիներ է տևել և դեռ չի ավարտվել:

«Այժմ մենք քոմենթներ ենք անում իրենց տված վերջին ուսումնասիրությունների վրա, և իրենք նույնպես պետք է պատասխանեն: Սա նույնպես մի քիչ երկար պրոցես է, քանի որ իրենցից է կախված: Մենք քոմենթները մաքսիմալ արագ ենք անում, մենք պատկերացնում ենք՝ ինչ ենք ուզում ու միանգամից ասում ենք՝ «էս, էս հարցերը մեզ չեն բավարարում: Խնդրում ենք սրա վերաբերյալ հավելյալ ինչ-որ ուսումնասիրություններ անել կամ ավելի տեսակետ է պետք, որպեսզի դուք մեզ ներկայացնեք»: Իրենք մեր այս քոմենթներին պետք է վերջնական մինչև հունվար-փետրվար պատասխանեն»,- ասել է քաղաքապետը:

Նա նշել է, որ ուսումնասիրությունից հետո քաղաքապետարանը պետք է հասկանա՝ առաջարկները ձեռնտո՞ւ են, թե՞ ոչ:

«Նոր այդ պահից սկսած պետք է ներգրավենք մեկ այլ ընկերության, որը կսկսի այդ տեսական մասը բերել իրական մասի, որից հետո պետք է հայտարարվեն մրցույթներ»,- ասել է քաղաքապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP