20:00 21.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թևոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը:
Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին ամիսներին Հիմնադրամի գործունեության, մշակված ծրագրերի ներկայացումն ու այս ընթացքում կուտակված հարցերի քննարկումն է:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է վեցամսյա գործունեության ֆինանսական հաշվետվությունը, այնուհետև Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրել Հիմնադրամի մշակած գործունեության հայեցակարգը: Հոգաբարձուներին ներկայացվել են նաև մշակված ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտներին:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է առողջական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների անհատական դիմումների հասցեագրման ընթացակարգն ու սկզբունքները: Հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է դիմումները դիտարկել խստորեն սահմանված չափանիշներին համապատասխան: Խորհուրդը որոշել է նաև Հիմնադրամի գործառնական բյուջեի սահմանաչափերը, քննարկել և հաստատել հաստիքացուցակը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...