21:59 20.12.2018
Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում:
«Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես դա անում են Թրամփն ու իր վարչակազմը, ազդում է ծառայողների բարոյահոգեբանական վիճակի և դաշնակիցների վրա՝ օրինակ սիրիացի քրդերի»,- նշում է թերթը:
The New York Times.-ը գրում է նաև, որ Թրամփի որոշումը անհանգստացրել է նույնիսկ նրա ամենամտերիմ ուժերին ու կողմնակիցներին: Թերթը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չեր: Դեռ 2016 թվականին, նախընտրական շրջանում էր նա խոստացել զորքը դուրս բերել Սիրայից և այդ ժամանակվանից խոստումն իրականացնելու ճանապարհներ էր փնտրում: Ինչ վերաբերում է Թրամփի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը հաղթել է «Իսլամական պետությանը», թերթը անհեթեթություն է համարում:
10:00 17.04.2025
Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին09:50 17.04.2025
«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվել են 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք: Կիսաեզրափակչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն […] ...
09:40 17.04.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջԻսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...
09:30 17.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...
09:18 17.04.2025
Սիսիանում թույլ ձյուն է տեղումԱպրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...
09:10 17.04.2025
Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […] ...
09:05 17.04.2025
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպումԱյսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...