Էջմիածնի քաղաքապետին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+13.09 oC

Էջմիածնի քաղաքապետին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրգործ է հարուցվել

19:51 20.12.2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները):

Նշենք, որ այս հանցանքը կատարած անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը համացանցում հրապարակվեցին քաղաքապետի ընտրություններից առաջ, երբ հայտնի էր՝  Գասպարյանն առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են

12:44 05.04.2025

Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են

Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

12:34 05.04.2025

Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […] ...

Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվում

12:22 05.04.2025

Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվում

Սեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […] ...

Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարությունները

12:10 05.04.2025

Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարությունները

Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […] ...

SHANTNEWS

12:00 05.04.2025

SHANTNEWS

Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում 38 պաղեստինցի են սպանել. Al Jazeera

11:51 05.04.2025

Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում 38 պաղեստինցի են սպանել. Al Jazeera

Առնվազն 38 պաղեստինցի է զոհվել ուրբաթ երեկոյան Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի բժիշկների, որոնց մեջբերում է հեռուստաալիքը, բուժհաստատությունում տեղ չի մնացել վերջին հարձակումներից տուժածներին բուժելու համար: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի […] ...

BACK_TO_TOP