18:22 20.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերևացող, բայց խիստ կարևոր աշխատանք է և գործունեություն։
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։
Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։
Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը։
Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետև սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր, բացի Հայաստանի քաղաքացիներից, չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։
Ուրախ եմ արձանագրել, որ, ի վերջո, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին: Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաև մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, և հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների և այլնի մասին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին: Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն: Ըստ էության, եթե միջնադարյան գթասրտությունը թարգմանենք ժամանակակից տերմինաբանությամբ՝ կհանգենք հենց այս ձևակերպումներին՝ օրինականություն, օրենքի պաշտպանություն, արդար և անկախ դատական համակարգի կայացում և ընդհանրապես քննության և քննչական պրոցեսների անաչառություն, որովհետև, եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարիչների անձնական, անհատական որոշումներից, ապա մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որևէ անհատի կամքով՝ լինի վարչապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ որևէ այլ պաշտոնյա, որևէ մեկի նկատմամբ որևէ դատավճիռ չկայացվի: Սա է մեծագույն խնդիրը և որևէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այս գաղափարին և այս տեսլականին:
Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ծառայությունների համար, որոնց շահառուն և նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անփորձանք ծառայություն և հաջողություններ ձեր դժվար, սակայն պատվաբեր գործում»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և որոշումներով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով, վարչապետի շնորհակալագրերով և հուշամեդալով: Արիության հուշամեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Դաշյանը, ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայկ Անանյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Առաքելյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Սարոյանը: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արտեմ Դադոյանը, Երախտագիտության մեդալով՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության պետ, գնդապետ Արման Եփրեմյանը: ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ԱԱԾ մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ16:22 03.12.2024
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը15:13 03.12.2024
Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը14:51 03.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում14:30 03.12.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ14:27 03.12.2024
Ռյուտե. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը13:35 03.12.2024
Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է21:40 03.12.2024
Իսրայելում խոստացել են հրադադարի խախտման դեպքում «տարբերություն չդնել Լիբանանի պետության և «Հըզբոլլահի» միջև»Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները հարվածներ կհասցնեն ոչ միայն «Հըզբոլլահ» շարժման, այլ ամբողջ լիբանանյան պետության դիրքերին, եթե հրադադարը խախտվի, գրում է The Times of Israel-ը։ «Եթե համաձայնագիրը չիրականացվի, ապա իրականությունը պարզ է, նախ՝ եթե վերադառնանք պատերազմին, մենք վճռականորեն կգործենք, կխորանանք Լիբանանի մեջ, և ամենակարևորը, որ նրանք պետք է իմանան, […] ...
21:32 03.12.2024
ԱՄՆ-ում հետևում են Հարավային Կորեայում իրավիճակի զարգացմանըԱմերիկյան վարչակազմը մեծ մտահոգությամբ է հետևում Կորեայի Հանրապետությունում իրավիճակի զարգացմանը, որտեղ ռազմական դրություն է հայտարարված։ Վաշինգտոնը ձգտում է պահպանել կապը Սեուլի հետ բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը, ելույթ ունենալով Պետդեպարտամենտում։ «Մենք խորը մտահոգությամբ հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Կորեայի Հանրապետությունում: Մենք հավատարիմ ենք բոլոր մակարդակներում համագործակցելու […] ...
21:24 03.12.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի թիրախների վրա նոր հարձակումների մասինՀութի ապստամբները հայտարարել են, որ իրանամետ զինյալների «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման հետ միասին նոր հարձակումներ են իրականացրել իսրայելական օբյեկտների վրա: «Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը Իրաքի իսլամական դիմադրության» հետ միասին երեք ռազմական գործողություններ են իրականացրել իսրայելական թշնամու դեմ»,-սոցցանցում ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարին և բոլոր երեք գործողություններն անվանել հաջողված: Մասնավորապես, Սարիի խոսքով, […] ...
21:16 03.12.2024
Վթարի հետևանքով այսօր՝ ժամը 17:55-ից հոսանքազրկվել են Երևան քաղաքի մի քանի վարչական շրջանների մի շարք թաղամասեր«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: ...
21:08 03.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 4-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի և ոչ բնակիչ-բաժանորդների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան փ. 187 շենք, Սիսակյան փ. 18Բ շենք, 11։00-17:00 […] ...
21:00 03.12.2024
Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի […] ...