16:08 20.12.2018
«Ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված՝ ես չգիտեմ, թե դա ինչ է: ԱՄՆ զորքերը 17 տարի է, ինչ Աֆղանստանում են և համարյա ամեն տարի ասում են, որ պատրաստվում են այդ տարածքից դուրս բերել իրենց զորքերը, բայց մինչև այժմ նրանք այնտեղ են»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ և հավելել, որ դեռևս նրանք չեն տեսնում, որ ԱՄՆ զորքերը դուրս գան Սիրիայի տարածքներից:
Վլադիմիր Պուտինը իր խոսքում ասել է, որ այժմ ՌԴ-ն հակված է հարցի քաղաքական կարգավորմանը և այժմ օրակարգում է սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը:
«Ստամբուլի հանդիպման ժամանակ մենք՝ ՌԴ-ն, Թուրքիան, Ֆրանսիան ու Գերմանիան, պայմանավորվել ենք գործադրել առավելագույն ջանքերը այդ հանձնաժողովի ստեղծման համար: ՌԴ-ն իր կողմից արել է հնարավոր ամեն բան, որ այդ գործընթացն ի կատար ածվի»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում Սիրիայի հարցի կարգավորման առաջին փուլը կավարտի՝ ձեռք կբերվեն անհրաժեշտ փոխհամաձայնությունները և կանցնեն հարցի կարգավորման հաջորդ փուլ՝ հարցի քաղաքական կարգավորման փուլ:
«Այս պարագայում այն հարցը, թե անհրաժե՞շտ է արդյոք ամերիկյան զորքերի ներկայությունը տարածքում, կպատասխանեմ, որ ոչ, անհրաժեշտ չէ: Եկեք չմոռանանք, որ այդ զորքերի ներկայությունը այդ տարածքում լեգիտիմ չէ, այն հաստատված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Վերջում ՌԴ նախագահը գոհունակություն հայտնեց ներկայումս տարածաշրջանում տարվող աշխատանքների վերաբերյալ:
20:40 17.04.2025
Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումներըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով պետությունը տարբեր ուղղություններով կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...
20:28 17.04.2025
Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...
20:17 17.04.2025
Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակներըԱյս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:54 17.04.2025
Նեյմարը նորից վնասվածք է ստացելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...
19:48 17.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...