ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ

18:19 19.12.2018

Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։

Նախատեսվում է, որ Սիրիայի նոր Սահմանադրության նախագիծը կազմելու համար կներգրավվի իշխանության, ընդդիմության, հասարակական գործիչների շահերը ներկայացնող մինչև 150 մասնագետ։ Նախկին պայմանավորվածություններում ասվում էր, որ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի մինչև դեկտեմբերի 31-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչ

11:02 17.04.2025

«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կրկին հաղթել է Մադրիդի «Ռեալին»` 2-1։ Հաշիվը 65-րդ րոպեին բացել է Բուկայո Սական, իսկ «Ռեալից» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ Հյուրերին ավելացրած երրորդ րոպեին հաղթանակ է պարգևել Գաբրիել Մարտինելին։ Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս մնաց ամենահեղինակավոր մրցաշարից, իսկ «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5-1 հաշվով ու […] ...

Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:57 17.04.2025

Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ Միրզոյան

10:52 17.04.2025

Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […] ...

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

10:45 17.04.2025

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […] ...

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

10:35 17.04.2025

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […] ...

Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասին

10:31 17.04.2025

Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Միրզոյանին խնդրել են մեկնաբանել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, […] ...

BACK_TO_TOP