23:37 19.12.2018
Գյումրիի Անի թաղամասում շահագործման են հանձնվել «Առդա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցված 12 սոցիալական բնակարանները: Ծրագիրը մոտ 100 մլն դրամ է արժեցել, որի 15 տոկոսի ներդրումը եղել է քաղաքապետարանինը: Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է մեկ մանկապարտեզ, ևս մեկն էլ վերանորոգվել է։ Այսօր բացման արարողությունն էր։ Շինարարությունն իրականացվել է տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Միջոցառումներին ներկա է գտնվել տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Մովսես Խորենացի հասցեի շենքի մի մասը՝ 11 սոցիալական բնակարաններով, շահագործվել էր դեռ անցած տարի: Այժմ ավարտին է հասցվել շենքի մյուս մուտքի կառուցումը, որը 12 բնակարանից է բաղկացած: 9 բնակարան հատկացվել է միայնակ տարեցների, իսկ 3-ը՝ բազմանդամ ընտանիքների: Նրանք էլ 1 օրում հասցրել էին նոր տուն տեղափոխվել, 30 տարի անց ապրելու են կոմունալ բոլոր հարմարություններով բնակարաններում: «Առդա» բարեգործական հիմնադրամը կհոգա նաև ընտանիքների 6 ամսվա կոմունալ վճարումների հարցը: Դա եղել է նաև անցած տարի հանձնված բնակարանների դեպքում: Բնակարանների կառուցման 2 փուլն էլ իրագործվել է ամերիկահայ բարերարներ Սարգիս և Նունե Սեփեջյանների ֆինանսավորմամբ, կառուցվել է Նունե Սեփեջյանի հոր հիշատակին: Նա մի քանի տարի ապրել է Գյումրիում: Ըստ «Առդա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի` Սեփեջյանների ընտանիքը ստանձնել է նաև շենքի 3-րդ մասի կառուցումը, որը հնարավոր է` ավարտվի հաջորդ տարի և բնակարանով կապահովի ևս 18 ընտանիքի:
«Նանուլիկ» մանկապարտեզը Գյումրիում եղած տնակային այն 4 մանկապարտեզներից մեկն էր, որի համար երկու տարի առաջ որոշվեց նոր շենք կառուցել: Տարածքային զարգացման հիմնադրամը 149 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին, որից 10 մլն դրամը քաղաքապետարանի ներդրումն է: Այժմ Կոշտոյան թաղամասն ունի քարաշեն մանակապարտեզ՝ հագեցած նոր գույքով: Վերջապես շահագործման հանձնվեց նաև Նորավան թաղամասի «Արևիկ» մանկապարտեզը: Սանիտարական վատ պայմաններ ունենալու համար մանկապարտեզը ժամանակավորապես փակվեց, որն էլ տևեց 3 տարի: Մանկապարտեզի շահագործմանն անընդհատ խոչընդոտող հանգամանքներ եղել են:
Տնօրենի խոսքերով՝ շինարարությունը ժամանակ առ ժամանակ դադարեցվել է, հետո վերսկսվել: Վերջապես 2 տարում այն ավարտին հասցվեց։ Մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ մինչև 2019 թվականի ավարտը Գյումրիում այլևս չունենալ վերակառուցվող և վերանորոգման ենթակա մանկապարտեզ:
«Արևիկ» մանկապարտեզը նաև նոր գույք ունի: Իր սաներին կորցրած նախակրթարանը նորից հավաքագրումներ է սկսել, մոտ 60 երեխա ունեն արդեն: Իսկ արդյոք Գյումրիում հնարավոր է նախակրթարանները դարձնել անվճար ինչպես Երևանում է, հարցի պատասխանը բոլորն ակնկալեցին տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարից: Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ինքը հակված է, որ Հայաստանում արտոնյալ քաղաքներ չլինեն ու եթե կա գումարի ավելցուկ, ապա այն պետք է ուղղվի այլ քաղաքների զարգացմանը: Ու ոչ թե պետք է քաղաքա առ քաղաք, կամ մարզ առ մարզ մանկապարտեզները դարձնել անվճար, այլ պետք է փոխել Երևանի վերաբերմունքն այս հարցում: Ըստ նրա՝ այդ գումարները ծախսելու այլ տեղեր կան: Աղետի գոտում դեռ վերացված չեն տնակային մանկապարտեզները, տնակային դպրոցներն ու տնակային կացարանները: Գյումրիում դեռ 3 մանկապարտեզ կա, որոնք տնակներում են, իսկ նորերի կառուցման հստակ ծրագրեր դեռ չկան: Քաղաքապետն էլ հավաստիացրեց, թե Գյումրիում ևս 2 մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն կա , 2-ն էլ Մուշ 2-2՝ նորակառույց թաղամասում:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...