Եվրահանձնաժողովը պնդում է, որ Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+20.09 oC

Եվրահանձնաժողովը պնդում է, որ Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի

16:50 19.12.2018

Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, հայտնում է Ecolur.am-ը:

«Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին։
Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ էլեկտրակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ և, հետևաբար, այն չի խրախուսում 2016 թվականից հետո ռեակտորի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված ջանքերը, քանի որ դրա շահագործման իրական ժամկետը (30 տարի) լրացել է»:

Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, որի ստորագրման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեկտեմբերի 13-ին:

Փաստաթղթի նպատակն է իրագործել Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) կողմից փորձագիտական գնահատման ենթարկված՝ Մեծամորի ատոմակայանի համար սթրես-թեստերի անցկացման վերաբերյալ առաջարկությունները, ինչը կհանգեցնի ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարելավմանը։

«ՀԱԷԿ-ի վաղաժամկետ փակումը և անվտանգ ապագործարկումը, ինչպես նաև այս առնչությամբ ճանապարհային քարտեզի գործողությունների ծրագրի ընդունումը շարունակում է համարվել հիմնական նպատակ և պայման միջուկային անվտանգության համագործակցության գործիքին (ՄԱՀԳ) համապատասխան հետագա համագործակցության համար՝ հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կայուն զարգացումն ապահովելու համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը։ ՄԱՀԳ-ը միայն կաջակցի սթրես-թեստերի արդյունքներով պայմանավորված այն միջոցառումների իրականացմանը,որոնք ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, այլ ոչ թե շահագործման ժամկետի երկարաձգմանը։

Այդուհանդերձ, ընդունելով այն փաստը, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացն սկսվել է և արդեն իսկ հաստատվել է, որ ՀԱԷԿ-ը գտնվում է իր 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման փուլում, Հանձնաժողովը շարունակում է աջակցել Հայաստանին միջուկային անվտանգությունը պահպանելու և դրա մակարդակը բարձրացնելու գործում՝ հետևյալ ընտրված ոլորտներում՝ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերանայում և լիցենզավորում, ՀԱԷԿ-ի երկարաժամկետ գործարկման կարգավորիչ վերահսկողություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, ապագործարկում և, որպես առավել բարձր առաջնահերթության հարց, միջուկային ոլորտը կարգավորող մարմնի՝ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) և դրա Տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն (ՏԱԿ) անկախության, հզորության և տեխնիկական կարողության մակարդակի բարձրացում։ Այս ոլորտներն ընտրվել են՝ ՀԱԷԿ սթրես-թեստերի արդյունքում սահմանված՝ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործարկման պլանավորված երկարաձգման հետ կապված լիցենզավորման հետագա գործողություններում ՀԱԷԿ-ի դերին համապատասխան։

ՄԱՀԳ-ի համաձայն ՀԱԷԿ-ին հետագայում տրամադրվող ցանկացած աջակցություն կներառի միայն այն գործողությունների իրականացումը, որոնց հիմքում ընկած են սթրես-թեստերի արդյունքները, և որոնք ներառված են ԵՄ-ի փորձագետների աջակցությամբ և Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) մասնագրերին և ընթացակարգերին համապատասխան ՄԿՀՄ-ի կողմից մշակված Գործողությունների ազգային ծրագրում»,- նշված է համաձայնագրի նախագծում:

Փաստաթղթով նախատեսված հիմնական գործողություններն են՝

. Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին. պաշտպանիչ պատյանի և բանեցված միջուկային վառելիքի պահման ավազանի հերմետիկության մակարդակի բարելավում։

. Աջակցություն Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին միջուկային կամ ճառագայթային վթարների հետ կապված արտակարգ իրավիճակներում պատրաստվածության մակարդակի բարելավման հարցում. ջրի և էներգիայի մատակարարման այլընտրանքային միջոցների ապահովում:

Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի արժեքը 6 500 000 եվրո է: Հայկական կողմը չի համաֆինանսավորում գործողությունը։ Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ավարտվելու է 96 ամիս անց:

Փաստաթղթին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ (31 կետ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

17:16 07.04.2025

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է  Շվեյցարիայի դեսպանին

17:11 07.04.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի […] ...

Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

17:06 07.04.2025

Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է. «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»: Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, […] ...

Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության փոխնախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

16:58 07.04.2025

Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության փոխնախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը […] ...

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

16:51 07.04.2025

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի […] ...

Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

16:40 07.04.2025

Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց զուգախաղում։ Խաչանովն ու Ռուբլյովն առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով հաղթել են մրցաշարի 6-րդ համար Նիկոլա Մեկտիչ (Խորվաթիա) – Մայքլ Վինուս (Ավստրալիա) զույգին։ Խաչանովն ու Ռուբլյովը հաջորդ փուլում կհանդիպեն Ուգո Ումբեր-Լորենցո Մուզետի – Արթուր Ռիդներկնեխ-Վալենտին Վաշերո հաղթողի հետ։ ...

BACK_TO_TOP