17:05 19.12.2018
Լեռնային Ղարաբաղի հարցում նոր բան չկա, իսկ ադրբեջանական կողմի ակտիվությունը ցածր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նոր բան չկա ԼՂՀ հարցում, ակտիվություն այնքանով է, ինչքանով տեսնում եք: Այդ ակտիվությունը վերջին 20 տարում կարող ենք համարել ցածր»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է Հայաստան: Աշխատանքային բնույթ կրող այդ այցերը, Փաշինյանի խոսքերով, այսուհետ կլուսաբանվեն:
«Աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները լուսաբանվեն, որովհետև կարծում եմ, որ պրոցեսը պետք է լինի թափանցիկ: Կարող եք իմ ասածը քննության առնել, ՀՀ-ի ոչ մի կառավարություն ԼՂՀ-ի հարցում նույնքան թափանցիկ չի եղել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանական կողմի հետ ցանկացած բանակցությունից կամ հանդիպումից հետո Հայաստանում հնչած մեկնաբանություններին:
«Երբ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսության էլեմենտ է պարունակում, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը. առաջին կանխավարկածն այն է, որ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ չկա այնպիսի կանխավարկած, որ գուցե ՀՀ-ի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել: Երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ տեղի է ունեցել շփում, այն փաստը, որ առաջինը նրանք են հաղորդագրություն տվել, դրանից տիտանական եզրակացություններ են արվել»,- ասաց նա:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...