Ղրղըզստանը նույնպես կողմ է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ քարտուղար նշանակելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Ղրղըզստանը նույնպես կողմ է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ քարտուղար նշանակելուն

13:52 19.12.2018

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։

«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ ակնարկելով, որ իր որոշմամբ՝ կողմ է արտահայտվել Զասի նշանակմանը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում։

ՀԱՊԿ անդամ պետության նախագահն ասել է, որ չի կարելի առանց գլխավոր քարտուղարի թողնել այնպիսի կարևոր ու պետքական կազմակերպություն, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։

Մինչ այս Զասին ընդունել է նաև Ղազախստանի և Տաջիկստանի նախագահներն ու նույնպես համաձայնություն են տվել նրա նշանակմանը այդ պաշտոնում։ Եթե հաշվի առնենք, որ Բելառուսն էլ հենց ինքն է առաջադրել Զասին այդ պաշտոնում, ապա նրա նշանակման համար մնում են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունները։ Այդ կապակցությամբ հայկական կողմին օրեր առաջ դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսե՛ք նրա հետ։ Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից։ Չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին։

Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։

Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել է կազմակերպությունը ներքաղաքական խնդիրների մեջ, երբ առանց տեղեկացնելու որոշել է կալանավորել կազմակերպության գլխավոր քարտուղարին։

«Ես նրան ասացի, որ չեմ ընդունում, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,- Փաշինյանի հետ զրույցի մասին ասել է Լուկաշենկոն։

Նա նաև բացահայտել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների փակ քննարկման որոշ մանրամասներ։ Լուկաշենկոյի խոսքերով՝ և՛ ինքը, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները մեկ հարց են դրել Փաշինյանի առաջ՝ ինչո՞ւ նախապես չի խորհրդակցել իրենց հետ այդպիսի կարևոր որոշում ընդունելուց առաջ։

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։

Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը շարունակաբար հետաձգվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

BACK_TO_TOP