12:47 19.12.2018
Երեկ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի մասնակիցները սոցիալական արդարության և բարեփոխումների կոչեր են հնչեցրել: Լիբանանյան «Էլ. Բի. Սի.» կայանը, հաղորդելով այս լուրը, նշում է, որ բողոքի ալիքը բարձրացել է 3-ամյա Մոհամմեդ Վահբեի մահվանից հետո:
Հիվանդանոցները հրաժարվել են ընդունել հիվանդ երեխային, որի ծնողները վիրահատության համար անհրաժեշտ գումար չեն ունեցել: Գլխուղեղի շտապ վիրահատությունը գնահատվել է 25 հազար դոլար, երեխային հիվանդանոց են հասցրել անգիտակից վիճակում, սակայն բժիշկներն առանց գումարի վիրահատություն չեն կատարել: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են, իսկ դեպքի առթիվ փողոց դուրս եկած բազմաթիվ մարդիկ բարձրաձայնել են պետական կառույցներում կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի, գների բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Ցուցարարները հասել են մինչև Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի պաղեստինյան ճամբար, որտեղ ապրում են սոցիալական անապահով վիճակում գտնվող պաղեստինցիներ: Մահացած երեխան նույնպես պաղեստինցի փախստականի որդի էր: Որոշ տվյալներով՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող պաղեստինցիների թիվը հասնում է 200 հազարի:
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...
19:48 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվՆախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել […] ...