ԵՏՀ-ն մտադիր է մակնշել ծխախոտային արտադրանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

ԵՏՀ-ն մտադիր է մակնշել ծխախոտային արտադրանքը

13:01 19.12.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձում է ծխախոտի և խմիչքի ապօրինի շրջանառությունը կանոնակարգել մակնշման միջոցով:

Ղազախստանի կառավարության առջև խնդիր է դրվել՝ առաջիկա 3 տարում նվազեցնել ստվերային տնտեսությունը՝ մինչև 40 տոկոս:

Ղազախստանի խորհրդարանի՝ Մեջլիսի նիստի ընթացքում Ղազախստանի ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը ներկայացրել է, թե մակնշումն ինչպես կարող է ազդել Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի ապօրինի շրջանառության վրա: Այս մասին տեղեկացնում է Zakon.kz-ը:

«Այս համաձայնագիրն անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև պիտակավորման աշխատանքը կոորդինացնելու համար: Օրինակ, եթե Ղազախստանի արտադրողը ցանկանում է իր արտադրանքը վաճառել, ասենք, ՌԴ-ում, իսկ այնտեղ նախատեսված է պարտադիր մակնշում, ապա նրանից լրացուցիչ ծախսեր կպահանջվեն մակնշում իրականացնելու համար: Մենք պետք է համագործակցենք ԵԱՏՄ-ի երկրների հետ` այդ մակնշումների փոխադարձ ճանաչման առումով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ազգային շահերն ու տեխնիկական հնարավորությունները: Դա արվում է ստվերային տնտեսության ենթակա ապրանքների որոշ տեսակների համար»,- ասել է նա:

Սմայիլովը նաև նշել է, որ ապրանքների մակնշումը կարտացոլվի նաև գնի վրա:

«Եթե վերցնենք ծխախոտային բիզնեսը, ապա միայն 5 տոկոսով անօրինական շրջանառությունն իջեցնելու դեպքում  արտադրողների եկամուտը կմեծանա 2 մլրդ տենգեով: Իսկ եթե դիտարկենք դեղորայքը, ապա տարբեր գնահատականներով՝ «սև շուկայի» բաժինը կազմում է 50-60 տոկոս: Եթե նրանց բերենք օրինական դաշտ, ապա բարեխիղճ բիզնեսի եկամուտն այս ոլորտում կկազմի շուրջ 10 մլրդ տենգե: Իհարկե, մակնշումը պահանջում է լրացուցիչ ծախսեր, մեկ մակնշումը, մեր հաշվարկներով, արժի 3 տենգե, բայց մյուս կողմից աճում է արտադրողի շահույթը: Նշանակում է՝ գործարարն ունի ապրանքների գները չբարձրացնելու հնարավորություն»,- նշել է Ղազախստանի ֆինանսների նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP