09:21 19.12.2018
Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ․-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, իսկ 46-ը՝ Ստամբուլում։
Ընդհանուր առմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատապարտվել է 3057 մարդ, որից 1934-ը՝ ցմահ ազատազրկման։ Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 15․153 զինվորական։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ էր կատարվել, որը հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Զոհվել է 248, վիրավորվել՝ 2196 մարդ:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...